Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՂԹՈՂ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ՀԱՂԹՈՂ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՐՈՇՈՒՄ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը և մրցույթը չկայացած համարելու հիմքերի նախատեսման անհրաժեշտությամբ` «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին, 25-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերին, 26-րդ հոդվածի 3-րդ մասին, 27-րդ հոդվածի 4-րդ մասին, 28-րդ հոդվածի 2-րդ մասին, 29-րդ հոդվածի 2-րդ մասին, 30-րդ հոդվածի 5-րդ մասին, 31-րդ հոդվածի 2-րդ մասին, 32-րդ հոդվածի 3-րդ մասին և 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության կողմից խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման, կոնսորցիումով մասնակցության կարգի և մրցույթը չկայացած համարելու հիմքերի սահմանման վերաբերյալ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է խաղային ոլորտի արդյունավետ կարգավորման, վերահսկողության ուժեղացման և միջազգային լավագույն փորձի ներդրման նպատակներից։ Մինչ օրս գործող համակարգում բացակայում էր հստակ և համապարփակ ընթացակարգ, որը կապահովեր օպերատորի ընտրության թափանցիկ, մրցակցային ու ոչ խտրական կազմակերպումը, ինչպես նաև հայտատուների նկատմամբ կիրառվող պահանջների և գնահատման չափանիշների կանխատեսելիությունը։

Որոշման ընդունմամբ լուծվում են մի շարք կարևոր խնդիրներ՝ ապահովվում է օպերատորի ընտրության գործընթացի օրինականությունն ու թափանցիկությունը, սահմանվում են որակավորման և առաջարկների գնահատման հստակ չափանիշներ, ինչպես նաև ներդրվում է փոխկապակցված անձանց մասնակցության բացառման և կոնսորցիումի ձևով մասնակցության մեխանիզմ։ Միաժամանակ, որոշումը նախատեսում է մրցույթը չկայացած համարելու հստակ դեպքեր, ինչի արդյունքում հնարավոր է կանխել մրցույթի արհեստական ձգձգումները և ապահովել ոլորտի բնականոն կառավարումը։ Սահմանվում է նաև հաղթող հայտատուի հետ պայմանագրի կնքման կարգը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման նպատակն է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման, այդ թվում՝ կոնսորցիումով մասնակցության և մրցույթը չկայացած համարելու դեպքերի հստակ ու իրավաչափ կարգավորում՝ հիմք ստեղծելով խաղային գործունեության նկատմամբ պետական լիարժեք վերահսկողության իրականացման համար:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունմամբ կապահովվի խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթը կազմակերպելու և անցկացնելու օրենսդրությանը համապատասխանող, թափանցիկ, մրցակցային և կանխատեսելի մեխանիզմների կիրառումը՝ նպաստելով ոլորտի արդյունավետ կարգավորմանն ու պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը:

  • Քննարկվել է

    17.04.2025 - 02.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2222

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: