Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների ճկունության ապահովման անհրաժեշտությամբ: 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Գործող կարգավորման համաձայն՝ պատվիրատուն կարող է գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից մեկ անձ գնման ձևով (հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով) ձեռք բերել գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունները, այդ թվում՝ սպասարկման համար անհրաժեշտ պարագաները: Սակայն գործնականում հանդիպում են դեպքեր, երբ պատվիրատուները ներկայացնում են հիմնավորումներ, որ  գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից անհրաժեշտ է ձեռք բերել սպասարկման համար անհրաժեշտ պարագաները՝ առանց նույն անձից տեխնիկական սպասարկման ծառայությունների գնման:

Նախագծով նախատեսվում է ստեղծել այդ հնարավորությունը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների ճկունության ապահովման անհրաժեշտությամբ: 

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի հաստատումը հնարավորություն կընձեռի ՝  գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից գնման առարկայի սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումն իրականացվել մեկ անձից գնման ձևով՝ հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով:

7.

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8.

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

9.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

 

 

 ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3. նախատեսված՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն և իրականացում» միջոցառում /ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման և պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում և կառավարում,  արդյունավետության բարձրացում, ժամկետը՝ շարունակական/:

     

 

  • Քննարկվել է

    14.04.2025 - 29.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1768

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: