Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N41-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N162-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

------     2025 թվականի   N-Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի  N41-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի  N162-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 11-րդ հոդվածի 3-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

            1.«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատավանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.869842), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Բուրաստանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.868503)  և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դալարի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.868699) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 1 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեզարդի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.867686), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շահումյանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52․210․883321) և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Քաղցրաշենի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52․210․867768) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 2 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեստանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.883091), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դվինի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.868956), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաշենի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.867895), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Կանաչուտի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.883096), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վերին Արտաշատի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52․210․877897), պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 3 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արևշատի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.867299), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գետազատի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.869317), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լանջազատի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.904377), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նշավանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.871532),  պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 4 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դիմիտրովի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.871172), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մխչյանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.866531), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ջրաշենի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.874672), պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 5 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.865887), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գեղանիստի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.885509), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.883198)  պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 6 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.885489), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սայաթ-նովայի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.884015), պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 7 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտավանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.885772), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հայանիստի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.885742), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77․210․862357) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 8 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մարմարաշենի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.885749),  «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր-Խարբերդի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77․210․866049)  պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 9 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգավանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 51.210.567892), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 51.210.867727), պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 10 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Տափերականի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 51․210․867718), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Փոքր Վեդու ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 51.210.884506) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 11 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:           

  1. Սահմանել, որ`

   1)վերակազմակերպված իրավաբանական անձանց իրավահաջորդը վերակազմակերպման արդյունքոմ ստեղծված իրավաբանական անձինք են, և վերջիններիս են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան.

   2) վերակազմակերպման արդյունքոմ ստեղծվող իրավաբանական անձինք ստեղծված են համարվում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից.

    3)վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են վերակազմակերպվող իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

  1. Սույն որոշմամբ ստեղծվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին:
  2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Արարատ և Վեդի համայանքների ղեկավարներին առաջարկել որոշման 6-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր՝ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով վերակազմակերպման արդյունքում ստեղծված կազմակերպությունների հաշվին։
  3. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 6-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր՝ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով վերակազմակերպման արդյունքում ստեղծված կազմակերպությունների հաշվին:
  4. Հաստատել վերակազմակերպման արդյունքում ստեղծվող պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացվող գույքերի ցանկը համաձայն հավելվածի:
  5. Արարատի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել` վերակազմակերպման արդյունքոմ ստեղծված իրավաբանական անձանց հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ փոխանցման ակտերի հաստատումը, ինչպես նաև կանոնադրություւնների հաստատումը և պետական գրանցումը.
  6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Գյուղական բնակավայրերում գործող առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 41-Ա որոշմամբ հաստատված 1-ին և 2-րդ հավելվածներում «Դալարի ԱԱՊԿ» ՊՈԱԿ», «Ազատավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Բուրաստանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Այգեզարդի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Քաղցրաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Այգեստանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ», «Դվինի ԱԱՊԿ» ՊՈԱԿ», «Նորաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Կանաչուտի ԱԱՊԿ» ՊՈԱԿ»  բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 3 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Արևշատի ԱԱՊԿ» ՊՈԱԿ», «Գետազատի ԱԱՊԿ» ՊՈԱԿ», և «Նշավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 4 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Դիմիտրովի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Ջրաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 5 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Արգավանդի ԱԱՊԿ» ՊՈԱԿ», «Գեղանիստի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Դարակերտի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 6 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Նորամարգի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Սայաթ-նովայի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 7 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Դաշտավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ», «Հայանիստի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Հովտաշատի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 8 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Մարմարաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Նոր-Խարբերդի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 9 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Նոյակերտի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Այգավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 10 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Փոքր Վեդու ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Տափերականի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 11 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով:
  7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 162-Ն որոշման մեջ «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 4 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով:
  8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

          

 Հայաստանի Հանրապետության

վարչապետ

 

 

 Ն. Փաշինյան

 

Երևան

 
  • Տևողություն

    11.04.2025 26.04.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 307

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: