Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1016-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1016-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է .

     1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համա­կարգի` հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառա­յողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակա­րանային ապա­հո­վու­թյան կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> 1016-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխու­թյունները և լրացումները`

       1) որոշման վերնագրում <<հաստատելու>> բառը փոխարինել <<սահմանելու>>  բառով.

      2) որոշման նախաբանում <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով>> բառերը փոխարինել <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով>> բառերով.

      3) որոշումը լրացնել 4.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

    <<4.1. Սահմանել, որ սույն որոշման պահանջների համաձայն բնակարանային ապահովության իրավունքը տարածվում է մինչև <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված 3-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառա­յողների վրա:>>.

     4) որոշման 1–ին կետով սահմանված հավելվածի՝

ա. 2–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     <<2. Սույն կարգի համաձայն բնակարանային ապահովության իրավունք ունեն`

     1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները եւ զոհված (մահացած) զինծառա­յողների ընտանիքները, որոնք համապատասխանաբար կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ Հայաստանի Հանրապե­տության տարածքում չունեն սեփա­կա­նության իրավունքով բնակելի տարածություն կամ Հայաստանի Հանրապե­տության տարածքում ունեն սեփա­կա­­նության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա.

     2) 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն սույն կարգի 3-րդ կետում սահմանված` ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարա­ծության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս: Ընդ որում, բնակարանային ապահովության իրավունքից չեն օգտվում այն անձինք, որոնք զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթո­շակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվանից առաջ` հինգ տարվա ընթացքում, օտարել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունները կամ փոխել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունների օգտագործման նպատակային նշանա­կությունը կամ զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդա­մության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ բնակվում են օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չստացած բնակելի տարածությունում կամ օրենքով սահմանված կարգով ժառանգության բացումից հետո բնակելի տարածության նկատմամբ ունեն ժառան­գական իրավունք, սակայն չեն հրաժարվել իրենց հասանելիք բնակելի տարածության նկատմամբ ժառանգության իրա­վունքից:>>.

      բ.  3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

       <<3) հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի հետ նույն հասցեում հաշվառված ծնողները, իսկ զոհված (մահացած) զինծառա­յողի ծնողները` անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ վերջինիս  հետ համատեղ հաշվառված լինելու հանգամանքից.>>.

     գ.  6-րդ կետի առաջին նախադասությունում <<(բնակության)>> բառը հանել.

     դ. 7-րդ կետում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

     <<Բնակարանային գործը պետք է լինի համարա­կալված և փաստա­թղթերի ներքին ցանկով, որտեղ ժամանակագրական կարգով պետք է ներառված լինեն` տվյալ վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած անձի դիմումը, սույն կարգի 6-րդ կետում նշված, ինչպես նաև շահառուի բնակարանային պայմանների կարիքավորությունը հիմնավորող մյուս փաստաթղթերը, բնակա­րանային հարցերի հանձնաժողովի գրավոր եզրակացությունը, սույն կարգի 8-րդ կետում նշված որոշումը (վար­չական ակտը):>>.

   ե. 12-րդ կետի առաջին նախադասությունում <<ժամկետում>> բառից հետո լրացնել <<համապատասխան մարզ­պե­­տարանի միջոցով>> բառերը, երկրորդ նախադասությունում <<համայնքի ղեկավարին>> բառերը փոխարինել <<համապատասխան մարզպետարանին>>  բառերով.

    զ.  21-րդ կետի 3-րդ ենթակետում <<70>>  թիվը  փոխարինել <<90>>  թվով:

    2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Քննարկվել է

    06.04.2018 - 21.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7842

Տպել