Հիշել նախագիծը

««Տարածական տվյալների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

40%60%

Նախագծի ընդունման արդյունքում Կադաստրի կոմիտեի կողմից կադաստրային քարտեզների բազային տեղեկատվության տրամադրումը էլեկտրոնային հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով իրականացվելու է անիմիջապես, որի պարագայում օգտվողները կտիրապետեն արդիական տեղեկատվությանը, կունենան ժամանակի խնայում և հնարավորություն՝ կայացնելու օպերատիվ ու հիմնավորված որոշումներ։

   Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նաև հստակորեն կարգավորման ենթարկել հասցեների ռեեստրի տեղեկատվական բազային էլեկտրոնային համակարգի փոգործելիության հարթակի վեբ ծառայությունների միջոցով առցանց հասանելիության ապահովման, ինչպես նաև դրա դիմաց Օրենքով սահմանված դեպքերում գանձվող վճարների հետ կապված իրավահարաբերությունները:

Միևնույն ժամանակ Օրենքում «OGC WFS» առցանց քարտեզագրական ծառայության անվան անգլերենից հայերեն ճիշտ տառադարձումն ապահովելու համար համապատասխան փոփոխություն է կատարվել նաև Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում։

   ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել տեղական ինքնակառավարման մարմիններին ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների պատշաճ իրականացման համար անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները վերջիններիս էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության միջոցով տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես սահմանելով, որ տեղական ինքնակառավարման մարմիններն անշարժ գույքի միավորի որակական և քանակական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունն անշարժ գույքի պետական ռեգիստրից էլեկտրոնային համակարգի փոխգործելիության հարթակի վեբ ծառայությունների միջոցով՝ առցանց հասանելիության ապահովմամբ կարող են ստանալ վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագիր, որի ձևը և կարգը սահմանվելու ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։ Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում շեշտադրել նաև, որ նշված տեղեկատվության տրամադրման համար կնքվող պայմանագրի համար նախատեսվող տարեկան բաժանորդագրության վճարների հաշվարկման համար հիմք են հանդիսացել Երևան համայնքում, քաղաքային բնակավայր ունեցող համայնքներում և միայն գյուղական բնակավայր ունեցող համայնքներում առկա անշարժ գույքի միավորների քանակը։

  • Տևողություն

    04.04.2025 24.04.2025
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 388

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: