ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 8-րդ հավելվածով սահմանված են ՀՀ ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված ամսական հավելումների առավելագույն չափերը։
Որոշման 8-րդ հավելվածի «Ե» բաժնի 6-րդ կետի 2-րդ ենթակետով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (այսուհետ՝ ոստիկանության ՀՈԳՎ) Երևան քաղաքի ուղեկցող գումարտակի ծառայողների համար սահմանված է 13492 դրամ հավելում։
ՀՀ ներքին գործերի նախարարի համապատասխան հրամանով ոստիկանության ՀՈԳՎ-ում կազմհաստիքային փոփոխության արդյունքում լուծարվել է Երևան քաղաքի ուղեկցող գումարտակը և դրա փոխարեն ստեղծվել է Երևան քաղաքի ուղեկցող աշխատանքների իրականացման բաժին։
Ոստիկանության ՀՈԳՎ-ում նոր կազմավորված Երևան քաղաքի ուղեկցող աշխատանքների իրականացման բաժինը իրականացնում է նույն գործառույթը ինչ իրականացնում էր Երևան քաղաքի ողեկցող գումարտակը։ Հետևաբար, նախագծի ընդունմամբ կապահովվի ոստիկանության ՀՈԳՎ Երևան քաղաքի ուղեկցող աշխատանքների իրականացման բաժնի ծառայողներին ամսական 13492 դրամ հավելում հատկացնելու շարունակականությունը։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը.
Ոստիկանության ՀՈԳՎ կառուցվածքային փոփոխության արդյունքում լուծարվել է Երևան քաղաքի ուղեկցող գումարտակը և դրա փոխարեն ստեղծվել է ուղեկցող գումարտակի գործառույթները իրականացնող Երևան քաղաքի ուղեկցող աշխատանքների իրականացման բաժին։
Նախագծով կարգավորվում է վերոնշյալ բաժնի ծառայողներին ամսական հավելումների վճարումը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 638-Լ որոշման N 2 հավելվածով հաստատված ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարությունից:
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ոստիկանության ՀՈԳՎ Երևան քաղաքի ուղեկցող աշխատանքների իրականացման բաժնի ծառայողներին ամսական հավելում հատկացնելու իրավական հիմքը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Տևողություն
02.04.2025 18.04.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն, Ֆինանսական
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 339
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: