Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (այսուհետ՝ Հարթակ) էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման հանգամանքով: Միաժամանակ՝ հաշվի առնելով թվայնացման ոլորտում Հայաստանի ներկայիս օրակարգը՝ անխուսափելի է դառնում էլեկտրոնային կառավարման համակարգերի շարունակական զարգացումը, թղթային փաստաթղթերի լայնածավալ թվայնացումը, ինչպես նաև պետության կողմից մատուցվող ծառայությունների անցումը էլեկտրոնային եղանակի:

Այս համատեքստում Հարթակի ներդրումը խթան կհանդիսանա էլեկտրոնային կառավարման զարգացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և հասանելիության ապահովման  համար: Միևնույն ժամանակ, Հարթակը կնպաստի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների իրականացման թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացվող թղթային փաստաթղթերի ծավալի էական նվազեցմանը: Բացի այդ, Հարթակում առկա վիճակագրական պատկերներից երկուսը գոյանում են  քաղաքացիների կողմից՝ հաշվի առնելով իրենց գոհունակությունը ներկայացված պատասխանի բովանդակությունից և ներկայացման ժամկետից:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս քաղաքացիները իրենց հարցումները, դիմումները կամ բողոքները ներկայացնում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ երկու տարբերակով՝ գրավոր կամ բանավոր: Գրավոր ներկայացվող հարցում, դիմում կամ բողոքը քաղաքացին ուղարկում է համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների էլեկտրոնային փոստի հասցեով կամ անձամբ է ներկայացնում տվյալ պետական մարմին, ինչի համար ստիպված է լինում ավելորդ ժամանակ և ռեսուրս ծախսել:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակն է ստեղծել քաղաքացիների համար հնարավորություն՝ խուսափելով ավելորդ ժամանակատար և ծախսատար գործողություններից, էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և ստանալ վերջինիս պատասխանը ևս էլեկտրոնային եղանակով: Միաժամանակ, Հարթակը հնարավորություն է ընձեռում օգտատերերին գնահատել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված պատասխանի բովանդակությունը և հայցվող տեղեկատվության տրամադրման ժամկետը, ինչն ինքնին զսպող մեխանիզմ է հանդիսանում պետական մարմինների համար իրենց գործառույթներն իրականացնելու գործընթացում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև  պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

                                                       

Ցուցանիշներ

ընթացիկ 2017 տարի

Հաջորդող 3 տարիները

2019

2020

2021

Ըստ 2018թ. պետական բյուջեի

 

Փոփոխու-թյունը 2018թ. պետա-կան բյուջեի համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

0

0

0

0

0

1.1. պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

0

0

0

0

0

2.1. պետական բյուջեի ծախսեր

0

 

 

 

 

2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

0

0

0

0

0

3.1. պետական բյուջե

0

0

0

0

 

3.3. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով)։

 

4.1. Եկամուտների գնահատում

4.2. Ծախսերի գնահատում

5. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

 

  • Քննարկվել է

    05.04.2018 - 20.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8354

Տպել