«ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 245-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 245-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարٳթյան 2021-2026 թվականների գործունեության ﬕջոցառٳﬓերի ծրագրի, ինչպես նաև Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 11.04.2024 թվականին ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) և 30-ից ավել հարակից այլ օրենքներ։
Այսպես, կատարողական վարույթի հետ կապված նորմերը կենտրոնացվել և վարույթը համապարփակ կանոնակարգվել է «Կատարողական վարույթի մասին» օրենքով՝ դրան առնչվող փոփոխություններ և լրացումներ կատարելով հարակից մի շարք օրենքներում։ Մասնավորապես, սահմանվել են կատարողական վարույթի՝ որպես վարչական վարույթի հատուկ տեսակի էությունից բխող կանոններ, վարույթի արդյունավետությանը միտված կարգավորումներ, ընդլայնվել է կատարողական վարույթի շրջանակներում կատարվող հարցումների շրջանակները, հիմնովին վերանայվել է կատարողական ծախսերի հաշվարկման կարգը և չափերը՝ հիմքում դնելով հաշվարկման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան բռնագանձման ենթակա կատարողական ծախսերի չափը որոշել՝ հիմքում դնելով ոչ միայն բռնագանձման ենթակա գումարի չափը, այլ կոնկրետ կատարողական վարույթի շրջանակում կատարված կատարողական գործողությունների կատարման ծավալը և առանձնահատկությունները:
Օրենքի փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ կատարել համապատասխան ենթաօրենսդրական ակտերում:
Ավելին, Վարչապետի 25․05․2024 թվականի N 699–Ա որոշմամբ հաստատվել են «Կատարողական վարույթի մասին» և ««Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները, որում ի թիվս այլ ակտերի, Օրենքի կիրարկումն ապահովելու համար պետք է ընդունվի «Հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 245-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
2․ Առաջարկվող կարգավորումն ու ակնկալվող նպատակը.
Նախագծով առաջարկվում է սահմանել հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը և ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 245-ն որոշումը:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումը:
3․ Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։
4․ Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումը բխում է՝
- Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 19-րդ նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարում՝ միտված կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ներառյալ թվայնացման և էլկետրոնային համակարգերի գործարկման միջոցով».
- Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 11-րդ ռազմավարական նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ»:
-
Տևողություն
01.04.2025 16.04.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Դատական ակտերի հարկադիր կատարում
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 202
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: