Հիշել նախագիծը

«ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ 13 ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 808-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

50%50%

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-------- 2025 թվականի N __-Ն

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ 13 ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 808-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Սահմանել, որ պարտապան ֆիզիկական անձին (ներառյալ` անհատ ձեռնարկատիրոջը) պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը կազմում է 4 900 000 դրամ:

2. Պարտապան ֆիզիկական անձին (ներառյալ անհատ ձեռնարկատիրոջը) պատկանող բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:

3. Պարտապանին 1-ին և 2-րդ կետերին համապատասխան որոշված վերադարձման ենթակա գումարը պարտապանի ընտրությամբ փոխանցվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին կամ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում պարտապանի անունով բացված հատուկ բանկային հաշվին։

4․ Պարտապանին 1-ին և 2-րդ կետերին համապատասխան որոշված վերադարձման ենթակա գումարը կարող է տնօրինվել միայն բնակարան ձեռք բերելու կամ վարձակալելու, պարտապանի կամ իր մերձավոր ազգականի (ամուսին, զավակ, ծնող, տատ, պապ, թոռ, քույր, եղբայր) բուժման կամ կրթության, ինչպես նաև կատարման ենթակա ակտը կատարելու նպատակներով։

5. Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին կամ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում պարտապանի անունով բացված հատուկ բանկային հաշվին առկա պարտապանին 1-ին և 2-րդ կետերին համապատասխան որոշված վերադարձման ենթակա գումարը Ծառայությունը կամ հատուկ հաշիվը տնօրինող առևտրային բանկը փոխանցում է՝

1) բնակարան ձեռք բերելու կամ վարձակալելու նպատակով՝ համապատասխան առուվաճառքի կամ վարձակալության պայմանագրի հիման վրա՝ դրանում նշված հաշվեհամարին,

2) բուժման կամ կրթության նպատակով՝ համապատասխան հաստատության կողմից տրված տեղեկանքում նշված հաշվեհամարին,

3) կատարման ենթակա ակտը կատարելու նպատակներով՝ հարկադիր կատարողի կողմից կայացված որոշման մեջ նշված հաշվեհամարին։

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» N 808-Ն որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

  • Տևողություն

    01.04.2025 16.04.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Դատական ակտերի հարկադիր կատարում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 333

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: