Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին

 

 

1.

Անհրաժեշտությունը (նպատակը)

Վերոնշյալ իրավական ակտի նպատակն է ապահովել ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությամբ նշված դրույթների համակարգված կազմակերպումն ու իրագործումը, ինչը կհանգեցնի ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման բնագավառում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների ու ՀՀ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող ՀՀ քաղաքականության բարելավմանն ու արդիականացմանը:

Վերոնշյալ իրավական ակտի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարութան 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 42 նիստի արձանագրության 12-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ՀՀ Վարչապետի հանձնարարականից:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ աշխատանքները սկսվել են 20-րդ դարի 50-ական թվականներից և առավել ակտիվացել են 80-ականների կեսերին տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում և ոլորտներում` առողջապահություն, արդյունաբերություն, գիտություն և կրթություն, գյուղատնտեսություն, երկրաբանություն և այլն, ինչի արդյունքում առաջացել են այսպես կոչված «մունիցիպալ ռադիոակտիվ թափոններ»:

Ռադիոակտիվ թափոնների մյուս տեսակի` միջուկային գործունեության հետևանքով առաջացած, այսպես կոչված «միջուկային թափոնների» առաջացումը մեկնարկել է Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործմամբ:

2017 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՀ կառավարության 42-րդ նիստի արձանագրության 12-րդ կետով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք  

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

4.

Ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ իրավական ակտի ընդունմամբ կհամակարգվի ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարմանն ուղղված միջոցառումների իրականացումը: ՀՀ-ում «աղտոտողը վճարում է» սկզբունքի ներդրմամբ և ռադիոակտիվ թափոնների փոխադրման, վերամշակման, պահման ու թաղման աշխատանքների իրականացման համար համապատասխան արժեքի սահմանմամբ կխթանվի ՀՀ տնտեսության բոլոր բնագավառներում ռադիոակտիվ թափոնների առաջացման ծավալների նվազեցումը, ինչը հանդիսանում է ռազմավարության կարևոր խնդիրներից մեկը:

 

 

  • Քննարկվել է

    04.04.2018 - 25.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Անվտանգություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Միջուկային անվտանգություն, Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8535

Տպել