Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԼԻՃՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Սվետլանա Պետրոսյան 26.03.2025 21:11:27 | ՀՀ հարգելի՛ Կառավարություն, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում հակառակ պատկերն է. աշակերտները այնքան շատ են, որ դպրոցը եռահերթ է աշխատում, 3_րդ և 4_րդ դասարանցիները դասերը ավարտվում են 17։25։Խնդրում եմ տրամադրել միջոցներ ՝ նոր մասնաշենքի կառուցման համար։ | ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2093-Ն որոշման հավելված 1-ում սահմանված է ՀՀ կառավարության <<մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>>-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը, որում ընդգրկված է Հրազդանի 2 հիմնական դպրոցի և «Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցումը։ | |
2 | Էռնանի Ղումաշյան 05.04.2025 23:36:13 | Գուցե այս պահին 0-6 տարեկան սովորողներ չկան, բայց վաղը լինի, ու արդեն դպրոց չլինի... Դպրոցը պիտի մնա և սպասի իր սովորողներին։ Արտոնյալ պայմաններով ուսուցիչներ գործուղեք, ինչպես նաև գյուղի բնակչության աճի վրա աշխատանք տարեք։ Չէ՞ որ չքավորությունը մեր երկրում մեծ թիվ է կազմում։ Երբեք մի փակեք սահմանապահ գյուղի դպրոցը։Շնորհակալություն։ | Համաձայն «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով հաստատված հավելվածի «Կրթության ոլորտի մատչելիությունը» բաժնի և ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1250-Լ որոշման՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է Սյունիքի մարզում իրականացնել կրթական որակյալ ծառայությունների հասանելության ապահովման ծրագիրը, ինչի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերում գործարկվելու են ցանցային դպրոցներ, որոնց պարագայում անհրաժեշտ ենթակառուցվածքները տեղակայվելու են իրար մոտ երկու-երեք բնակավայրերում՝ միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով։ Այս մոտեցումը հնարավոր է դարձնում ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։ |