Հիշել նախագիծը

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

70%30%

   Նախագծով առաջարկվում է ոստիկանությունում  ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել։ Նախագծով հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց, այլ՝ իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ։ Բացի այդ, նախագծով իրավական հիմք է ստեղծվում համայնքային ոստիկանությունը առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրելու համար։

  • Տևողություն

    20.03.2025 04.04.2025
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Հանրային ծառայություններ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 408

Տպել

Առաջարկներ`

Ժորա Գևորգյան

29.03.2025

Առաջարկում եմ նույն օրենքում փոփոխություններ կատարել կապված պարտադիր զինվորական ծառայության հետ։ Ոստիկանության մասին օրենքը սահմանում է որ այն արական սեռի ներկայացուցիչները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն չեն կարող անցնել ծառայության ոստիկանության համակարգում, կարծում եմ սա արդիական պայման չէ այն դեպքում երբ ՀՀ զինված ուժերը գնում է ռեֆորմի` դառնալով պրոֆեսիոնալ բանակ։ Բացի այդ օրինակ Ֆինլանդիայում, որտեղ զինվորական ծառայությունը ևս պարտադիր է, չկան սահմանափակումներ ոստիկանությունում ծառայության անցնելու համար։ Քննչական ծառայությունը նախկինում եղել է ոստիկանության ստորաբաժանում իսկ հիմա առանձնացել է ոստիկանությունից և իր կազմում ծառայության անցնելու համար ընտրել է արդիական տարբերակ` սահմանելով առողջական խնդիրների ցանկ, օրինակ անձը տեսողության պատճառով ազատվում է զինվորական ծառայությունից ուրեմն չի կարող ծառայել ոստիկանությունում, բայց քննչական կոմիտեն սահմանել է կուրությունը որպես սահմանափակում, բացի այդ կան շատ առողջական խնդիրներ, որոնք անիմաստ սահմանափակում են ոստիկանությունում ծառայություն անցնելը, օրինակ մաշկի խալերի համար զորակոչիկը ազատվում է բանակից և հետևաբար չի կարող ծառայել ոստիկանությունում այն դեպքում երբ դա անիմաստ սահմանափակում է նրա ծառայության անցնելու իրավունքը, քաղաքական և քաղաքացիական մարդու իրավունքների դաշնագրի 25֊րդ հոդվածը սահմանում է որ յուրաքանչյուր անձ իր երկրում ունի իրավահավասար պայմաններում պետական ծառայության անցնելու իրավունք, հիմնվելով ՀՀ սահմանադրության, ՀՀ ոստիկանության մասին օրենքի, ՀՀ ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին օրենքի և մարդու իրավունքների վրա առաջարկում եմ հանել պարտադիր զինվորական ծառայության պայմանը` սահմանելով առողջական խնդիրների ցանկ, որպես արդիական որոշում։ Վերջում նշեմ,որ սա բավականին լավ և լուրջ բարեփոխում կլինի ոստիկանության համար, քանի որ այսօր համալսարաններում իրավաբանական ֆակուլտետի ուսանողների մեծ մասը չի ցանկանում ոստիկան դառնալ, իսկ այն մարդիկ ովքեր ցանկանում են չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, և մենք բախվելու ենք մեծ խնդրի կադրային համալրման հետ կապված 5֊10 տարի հետո։ Շնորհակալություն

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: