Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 478-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

60%40%

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի  N 478-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունումը պայմանավորված է  Հայաստանի ագրարային համալսարանի  2024 թվականի սեպտեմբերի 12-ի  թիվ Ե/ՀԶ/1127-24,  Երևանի պետական համալսարանի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 01/1715-24, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2024 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ Ե/1051-24 և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2024 թվականի նոյեմբերի 21-ի թիվ Ե/03/2182-24  գրություններով ներկայացված  առաջարկություններով։

2. Առաջարկվող կարգավորան բնույթը

Կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի  4-ի «Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգը հաստատելու մասին» N 478-Ն որոշման 14-րդ կետով հաստատված աղյուսակում կատարել փոփոխություն,  որի արդյունքում մասնագետները կունենան հնարավորություն ստանալու նոր որակավորում և ձեռք կբերեն համապատասխան գիտելիքներ ու հմտություններ։ Սա կնպաստի մասնագիտական ոլորտում մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրերի արդյունավետության և որակի ապահովմանը։ Այս փոփոխությունը հնարավորություն կտա մասնագետներին ներդաշնակորեն ներառվել միջազգային պրակտիկայում, ապահովելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական ոլորտի կայուն զարգացումը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

        Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից  հիմք ընդունելով Հայաստանի ագրարային համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կատարված առաջարկները։

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

        Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

5. Ակնկալվող արդյունքը

        Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել քաղաքաշինության բնագավառում գործող մասնագետների մասնագիտական մակարդակը և ընդլայնել նրանց որակավորման շրջանակը։ Սա կնպաստի կառուցապատման և նախագծման աշխատանքների որակի բարելավմանը, միջազգային չափանիշներին համապատասխան գործընթացների ներդրմանը, ինչպես նաև հասարակական և մասնավոր հատվածում վստահության աճին։ Ակնկալվում է, որ վերաորակավորված մասնագետների ներգրավմամբ կխթանվեն ներդրումները քաղաքաշինական նախագծերում, իսկ իրականացվող ծրագրերը կլինեն ավելի արդյունավետ, ժամանակին և տնտեսապես հիմնավորված։

  • Քննարկվել է

    19.03.2025 - 03.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 612

Տպել