Հիշել նախագիծը

«ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԵՐՀԵՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_______________2025 թվականի N _______-Ա

 

«ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՄՐԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԵՐՀԵՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմա­կեր­պու­թյուն­ների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի  «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրա­պե­տության կառավարությունը որոշում է.

1. «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 44.210.00333) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 44.210.00328):

2. Սահմանել, որ՝

1) « ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. ՀՀ Վայոց ձորի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացում (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել փոխանցման ակտերը, գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագրերը, ինչպես նաև «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը.

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված՝ «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման և «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը.

3) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկ ամսյա ժամկետում ապահովել «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի հանձնում-ընդունումը՝ համաձայն հանձնման-ընդունման ակտի և հաստատել հանձնման-ընդունման ակտը.

4) «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից օգտագործվող տարածքը շարունակում է մնալ ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում․

5) ապահովել սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  • Քննարկվել է

    19.03.2025 - 05.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 363

Տպել