Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 38-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹ
-
18 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արփինե Ղլեչյան 26.03.2025 11:16:51 | Երկարօրյա ուսուցման կարգում առաջարկում եմ ավելացնել կետ, որտեղ կսահմանվի ծնողի պարբերաբար ներկայությունը դասընթացին։ Այդ համագործակցությունը իր շարունակականությամբ և հաջորդականությամբ կբերի ավելի ընդգծված հաջողության։ | Կազմակերպչական առումով կարող է լինել խնդրահարույց։ | |
2 | Արմինե Հակոբյան 27.03.2025 11:24:12 | Նոր ՀՊՉ-ի ներդրմամբ երկարօրյա ուսուցման անհրաժեշտություն է առաջանում։ Երկարօրյա խմբերում ընդգրկել ցածր առաջադիմություն ունեցող սովորողներին։ Հնարավորության դեպքում խմբերում ընդգրկել նաև հերթափոխով աշխատող , ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ ունեցող ծնողների երեխաներին՝ անկախ ուսման մակարդակից։ Անհրաժեշտ է ստեղծել հավասար պայմաններ, նպաստել նրանց կրթական ու սոցիալ-հոգեբանական զարգացմանը։Երկարօրյա խմբերում ավելի շատ ժամանակ ունի ուսուցիչը ,որպեսզի կարողանա անհա- տական աշխատանք անել սովորողի հետ և աջակցել նրանց զարգացմանը, բացահայտելով և աջակցելով իրենց ուժեղ կողմերին ՝անկախ դպրոցի տեսակից ։Կարևոր հանգամանք՝ պարապող ուսուցիչների վարձավճարը պետք է վերանայել։ | Հնարավորությունների հարց է։ Քննարկելի է, լրացուցիչ հետազոտության անհրաժեշտություն կա։ | |
3 | Գայանե Մկրտչյան 27.03.2025 18:31:32 | Նոր ՀՊՉ-ի ներդրմամբ պայմանավոված երկարօրյա ուսուցման կազմակերպումը հանրակրթական դպրոցներում նպաստում է կրթության հասանելիության և որակի բարելավմանը։ Փոքր խմբով աշխատելը նպաստում է աշակերտի առաջադիմության, ինքնավստահության բարձրացմանը։ Կարևոր և ողջունելի է այն վերաբերվի նաև ոչ պետական ուսումնական հաստատություններին։ | Քննարկելի է, կախված է մի շարք գործոններից։ | |
4 | Շողիկ Ղազարյան 27.03.2025 20:56:55 | Հանրակրթական ուսումնական հաստատություններում նոր ՀՊՉ ներդրմամբ պայմանավորված երկարօրյա ուսուցման կազմակերպումը եռակողմ արդյունավետ և ողջունելի ծրագիր է, որը հնարավորություն է ընձեռում սովորողին լրացնելու բաց թողածը՝ անկախ պատճառներից: Օգնություն է ուսուցչին ուսումնառության ընթացքում դժվարություններ ունեցող սովորողների ուսումնական առաջընթացի բարելավմանը և ծնողներին, որոնց հավելյալ հնարավորություն է տրվում հենց ուսումնական հաստատությունում իրենց երեխան գիտակ և ուսումնական գործընթացի կազմակերպմանը քաջատեղյակ մանկավարժների օգնությամբ բարելավվի իր արդյունքները: Թեպետ ուսումնառության մեջ դժվարությունների պատճառները բազմազան են(երկարատև և պարբերական հիվանդություններ, երկրից բացակայել...), միևնույնն է սովորողը դժվարությունների է հանդիպում 1-ից ավելի առարկաներից: Առաջարկում եմ, հատկապես տարրական դասարաններում, երկարօրյա ուսուցման կազմակերպման ժամաքանակի տևողությունը վերանայել՝ ավելացնել, որը հնարավորություն կընձեռի, գոնե սկզբնական փուլում ավելի հաճախ մասնակցել դասընթացներին, քանի որ կախված տարիքային առանձնահատկություններից, նրանց հիշողությունը կարճատև է և ուշադրության կենտրոնացման դժվարություններ ունեն: | Գաղափարն ընդունելի է, բայց պայմանավորված է մի շարք գործոններով։ Քննարկման անհրաժեշտություն կա։ | |
5 | Արմինե Սարգսյան 28.03.2025 19:08:26 | Ողջունելի է,Նոր ՀՊՉ-ի ներդրմամբ պայմանավոված երկարօրյա ուսուցման կազմակերպումը հանրակրթական դպրոցներում նպաստում է կրթության հասանելիության և որակի բարելավմանը։ Փոքր խմբով աշխատելը նպաստում է աշակերտի առաջադիմությանը, առաջարկում եմ երկաօրյա դարձնել 10 երեխայից ոչ ավել։ | Գաղափարն ընդունելի է, սակայն պայմանավորված է մի շարք գործոններով։ Քննարկելի է։ | |
6 | Արևիկ Մարտիրոսյան 28.03.2025 19:10:39 | Առաջարկը հնարավորություն է տալիս կրթության նոր չափորոշչային կանոններին համապատասխան զարգացնել ուսումնադաստիարակչական գործընթացները և վերջնարդյունքում գրանցել բարձր որակներ։ Առաջարկում եմ երկարօրյա խմբերում ստեղծել հարմարավետ պայմաններ, քանի որ աշակերտները երկար ժամանակ են այնտեղ անցկացնելու, հետևաբար պետք է ստեղծել դրական և հարմար պայմաններ, կրթության արդյունավետությունը ապահովելու համար։ | ՀՊՉ-ի պահանջներին համապատասխան սովորողի ուսումնառության ցածր արդյունքների դեպքում առարկայական ծրագրի յուրացումն ապահովելու նպատակով երկարօրյա պարապմունքները կարող են իրականացվել կրթական 1-ին աստիճանում (տարրական)՝ շաբաթական առավելագույնը 2 ժամ, կրթության 2-րդ աստիճանում (հիմնական)՝ շաբաթական առավելագույնը 3 ժամ: Ծնողի դիմումի հիման վրա իրականացվող երկարօրյա խմբում ընդգրկվելու համար սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) և դպրոցի տնօրենի միջև ընթացիկ ուսումնական տարվա համար կնքվող երկարօրյա ուսուցման կազմակերպման պայմանագրում ներառվում է սովորողների դասապատրաստման, հանգստի, ըստ անհրաժեշտության՝ անհատական աշխատանքների, զբոսանքի, էքսկուրսիաների և խմբակի աշխատանքի ժամերը։ |