«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 1063-Լ որոշմամբ հաստատված՝ Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է պետական սեփականություն համարվող անշարժ գույքի և բաժնետոմսերի վաճառքի կազմակերպման և կառավարման բնագավառում նոր գործիքակազմի կիրառում, մասնավորապես՝ օտարման ենթակա և ներդրումային գրավչություն ունեցող գույքի հիման վրա բաժնետիրական ընկերության ստեղծում, բաժնեմասերի վաճառքի գրավչության բարձրացման ու վաճառքի իրականացման բնագավառում նոր մոտեցումների կիրառում։ Որպես նոր գործիքակազմի կիրառում նախատեսվում է բարձր (առնվազն մեկ մլրդ դրամ և ավելի) արժեք ունեցող, իրացվելի և ներդրումային գրավչություն ունեցող մեկ և/կամ ավելի գույքերի ներդրմամբ ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ նոր բաժնետիրական ընկերություններ, ինչի շնորհիվ գործարար նախնական ծրագրերի մշակման միջոցով կապահովվի պետական ակտիվների գրավչության բարձրացումը։ Վերը նշվածի հիմքով՝ որպես պիլոտային ծրագիր ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի թիվ 1404-Ա որոշմամբ հիմնադրվել է «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն։ Նույն որոշմամբ ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող 7809,9 քառ.մ մակերեսով շենքը և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասը ներդնել «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալում։ Ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեի անշարժ գույքը ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 2024թ․ դեկտեմբերի 30-ին արդեն իսկ գրանցվել է «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի անունով։ Սեփականության իրավունքի գրանցման պահից սկսած շենքի պահպանման հետ կապված ծախսերն այսուհետ պետք է իրականացվեն ընկերության կողմից։ Կոմունալ ծախսերի կազմում էական տեղ է զբաղեցնում էլեկտրաէներգիայի գծով ծախսը, որն իրականացվում է Հանրապետության Հրապարակի ընդհանուր լուսավորության մաս կազմող՝ ք․Երևան, Նալբանդյան 28 հասցեի շենքի արտաքին լուսավորությունն ապահովելու համար։ Մինչ վերը նշված անշարժ գույքը ընկերության անունով գրանցելը՝ շենքի պահառությունը և սպասարկումը, այդ թվում՝ պետական սեփականություն հանդիսացող հատվածի արտաքին լուսավորությունն ապահովելու նպատակով էլեկտրաէներգիայի գծով ծախսը, իրականացվում էր պետական բյուջեի միջոցների հաշվին՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, ընդ որում՝ պետական սեփականություն հանդիսացող հատվածի արտաքին լուսավորության նպատակով Էլեկտրաէներգիայի գծով ծախսը տարեկան կազմում էր միջինը 4 մլն․դրամ։ Շենքի պահառության և սպասարկման նպատակով 2025 թվականի համար Պետական բյուջեից այլևս ֆինանսավորում նախատեսված չէ։ Հարկ է նշել, որ «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ն սկզբնական շրջանում նախատեսում է ֆինանսական միջոցներն ապահովել տարածքները վարձակալությամբ տրամադրելու դիմաց վարձավճարների հաշվին, ընդ որում՝ տարածքները հիմնականում վարձակալությամբ տրամադրված են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից։ «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի կողմից արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվել անշարժ գույքի վարձակալների հետ պայմանագրերի կնքման կամ վերակնքման ուղղությամբ։ «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է ընկերության 2025թ․ եկամուտների և ծախսերի նախահաշիվը, համաձայն որի եկամուտները բավականացնում են ընկերության գործունեության նվազագույն պահանջներն ապահովելու համար՝ աշխատավարձի ֆոնդ, կոմունալ և կապի ծախսեր, հարկեր (այդ թվում՝ անշարժ գույքի հարկը), տուրքեր, այլ պարտադիր վճարներ և այլն։ Չնայած ֆինանսական միջոցների սղությանը՝ անհրաժեշտ է շարունակել ապահովել շենքի սպասարկումը, պահպանումն ու պահառությունը, մասնավորապես՝ հակահրդեհային և անվտանգության ազդարարման համակարգի, մարդատար վերելակների տեխնիկական սպասարկումը, պահակների, տարածքի մաքրությունն ապահովող աշխատակիցների աշխատավարձերի վճարումը, կոմունալ ծախսերի (ջուր և ընկերության կարիքների համար էլեկտրաէներգիա) վճարումը և այլն։ Ընկերության տնտեսական գործունեության համատեքստում արտաքին լուսավորության ապահովումը ներկա փուլում հանդիսանում է ոչ նպատակահարմար և, հաշվի առնելով ֆինանսական միջոցների սղությունը, էական լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում։ Չնայած ֆինանսական միջոցների սղությանը՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է ապահովել Հանրապետության Հրապարակի ընդհանուր լուսավորության մաս կազմող՝ ք․Երևան, Նալբանդյան 28 հասցեի շենքի արտաքին լուսավորության շարունակական իրականացումը։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի արտաքին լուսավորության հետագա ապահովման հետ կապված դիրքորոշում հայտնելու համար։ Հաշվի առնելով, որ ք․Երևան, Նալբանդյան փողոցի 28 հասցեում ամրագրված շենքը ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 1616-Ն որոշմամբ ընդգրկված է ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ Երևանի քաղաքապետարանն առաջարկել է շենքի արտաքին լուսավորության հետագա ապահովման հետ կապված հարցը համաձայնեցնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 31․01․2025թ․ թիվ ԴԽ//3331-2025 գրությամբ դիմվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ շենքի արտաքին լուսավորությունն ապահովելու նպատակով իրականացվող ծախսերի փոխհատուցման վերաբերյալ առաջարկություններ տրամադրելու համար։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 11․02․2025թ․ թիվ 01/14.2/3865-2025 գրությամբ հայտնել է, որ շենքի արտաքին լուսավորությունն ապահովելու նպատակով իրականացվող ծախսերի փոխհատուցման հարցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրավասություններից դուրս է։ Ելնելով այն հանգամանքից, որ ք․Երևան, Նալբանդյան փողոցի 28 հասցեի շենքն արտաքին լուսավորությամբ ապահովելու խնդիրը խիստ արդիական է՝ սույն նախագծով նախատեսվում է հարցը լուծել ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից ֆինանսավորելու միջոցով։ |
-
Քննարկվել է
13.03.2025 - 30.03.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 523
Տպել