Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20%80%

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«___»  «__________________» 2025 թվականի N ___ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման՝
  • N 1 հավելվածում 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «2) Համաձայն «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետի յուրաքանչյուր տարի Կառավարության կողմից սահմանվում են Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները.»,

  • N 3 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որս իրականացնելու պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագիր) կնքելու համար հիմք են հանդիսանում յուրաքանչյուր տարի Կառավարության կողմից սահմանված դրանց օգտագործման տարեկան առավելագույն չափաքանակները,

  • N 3 հավելվածի 1 և 5.2 կետերում «տարեկան ծրագրով» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարի Կառավարության կողմից» բառերով,
  • Ձև N 1-ի ծանոթագրության պարբերության «տարեկան ծրագրով» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարի Կառավարության կողմից» բառերով։
  • Ձև N 2-ի 4.12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2.4.12. գործել յուրաքանչյուր տարի Կառավարության կողմից սահմանված Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակներին և ժամկետներին, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններին ու պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

                                      Ն. Փաշինյան

 

 

Հ

          

 

  • Քննարկվել է

    13.03.2025 - 02.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 708

Տպել