<<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - Կողմ
-
3 - Դեմ
1. Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման |
|
|
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչապետի 20.03.2018թ. N02/14.1/4325-18 հանձնարարականով ներկայացրած ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջարկությունը` «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ՝ Քոլեջ/ բաժնետոմսերը մասնավորեցման ծրագրում ընդգրկելու հետ կապված: Առաջարկությունը բխում է Քոլեջում կրթության որակի բարձրացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, ինչպես նաև կրթական համակարգի նոր մարտահրավերներին արձագանքելու, լրացուցիչ ֆինանսական ներդրումների ներգրավման անհրաժեշտությունից: Այն համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքներին:
|
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Քոլեջը ՀՀ-ում ամենահին կրթական օջախներից է (ստեղծվել է 1921թ.): Քոլեջի կողմից տրված դիպլոմները ճանաչվում են արտասահմանյան երկրներում ՝ ԱՄՆ բոլոր նահանգներում, ՌԴ-ում, Եվրոպական մի շարք երկրներում: Քոլեջը տարիներ շարունակ իր գործունեությունը իրականացրել է վարձակալած տարածքում, որը հանդիսանում է «Հայկ և Արա» սահմանափակ պատասխանատվության ընկերության սեփականությունը/այսուհետ՝ Ընկերություն/: Քոլեջում տարեց տարի ուսանողների թիվը աստիճանաբար նվազում է, որի արդյունքում պակասում է ՀՀ պետական բյուջեի կողմից ֆինանսավորումը, որը չի բավարարում կազմակերպության անհրաժեշտ ծախսերին (այդ թվում՝ տարածքի վարձակալության վճարի վճարմանը, նյութատեխնիկական բազայի զարգացմանը):
Քոլեջը մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու հետ կապված առաջարվում է նաև «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացում՝ ներառելով դրույթ այն մասին, որ կրթական ծրագրեր իրականացնող ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության` կրթական ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության փոփոխությանը կամ որևէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող կրթական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով):
|
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Նախագծում ընդգրկված Ընկերության մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, ֆինանսական հոսքերի ավելացմանը: |
|
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նպատակը մասնավոր հատվածի հնարավորությունների միջոցով կրթության բովանդակության և կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ կրթական հաստատության ստեղծումն է՝ պահպանելով քոլեջի գործունեության հիմնական ուղղությունը (միջին մասնագիտական կրթական ծրագրերի (բժշկական) իրականացում) :
|
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձին |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից: |
|
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող կրթական որակյալ ծառայությունների մատուցում՝ արդյունքում թեթևացնելով պետության ֆինանսական բեռը:
|
-
Քննարկվել է
28.03.2018 - 16.04.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 10836
Տպել