ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1423-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) կողմից վերահսկողության ոլորտում իրականացված ստուգումների ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման, ինչպես նաև 2023 թվականի մայիսի 3-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում կատարված փոփոխություններով, Հարկային օրենսգրքի 165-րդ հոդվածի դրույթներով, 2023 թվականի դեկտեմբերի 11-ին Օզոնային շերտի պահպանության մասին օրենքում 8.1-րդ հոդվածի լրացմամբ (որի համաձայն հոսակորուստների նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին) սահմանած պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ:
Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական ակտերով սահմանած նոր պահանջները, անհրաժեշտություն է առաջացել վերախմբագրել Որոշման հավելվածներով հաստատված ստուգաթերթերը:
ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1125-Ն որոշման հավելվածի 19-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ստուգաթերթերի միջոցով հաշվարկվող ռիսկայնության գնահատկանը կազմում է 50 միավոր: Հաշվի առնելով նշվածը, ինչպես նաև այն հանգամանքը որ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել համապատասխան ստուգաթերթի վերահսկողական բնույթի հարցերի ցանկում՝ անհրաժեշտության է առաջանում նաև վերաբաշխում կատարել ստուգաթերթի «կշիռը» սյունակում, որպեսզի գումարային միավորը հաշվարկվի նույն 50 միավորի շրջանակներում:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ստուգումների ընթացքն առավել արդյունավետ դարձնել՝ Որոշման հավելվածներով հաստատված համապատասխան ստուգաթերթերում ներառելով վերոնշյալ իրավական ակտերով սահմանված նոր պահանջների վերաբերյալ հարցերը։
- Ակնկալվող արդյունք
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Քննարկվել է
10.03.2025 - 27.03.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Գերատեսչություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 1933
Տպել