Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՄԱՍ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

40%60%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՄԱՍ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՈՒՆԵԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը կատարելու անհրաժեշտությամբ՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հաստատի Միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշմամբ հաստատվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որի 8-րդ միջոցառմամբ նախատեսվում է միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը, որը բխում է նաև ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսված Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2004 թվականի ապրիլի 29-ի 2004/54/ԵՀ «Անդրեվրոպական ճանապարհային ցանցի թունելներին ներկայացվող նվազագույն անվտանգության պահանջների մասին» և 2008 թվականի նոյեմբերի 19-ի  2008/96/ԵՀ «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին» հրահանգների ՀՀ-ում կիրարկման պահանջներից։

Մասնավորապես, Խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 19-ի  2008/96/ԵՀ «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին» հրահանգի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր պետություն Հանձնաժողովին ծանուցում է իր տարածքում գտնվող ավտոճանապարհների և հիմնական ճանապարհների ցանկը և դրանից հետո դրանց հետագա ցանկացած փոփոխությունը։

Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցով են անցնում Անդրեվրոպաական ճանապարհային ցանցի (ԱԵՏՑ/TEN-T) և 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանային և միջազգային մի շարք տրանսպորտային հաղորդակցուղիների անդամ, այդ թվում՝ Անդրեվրոպաական ճանապարհային ցանցի (TEN-T), Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC), «ՏՐԱՍԵԿԱ» Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (TRACECA), Սևծովյան տնտեսական համագործակցթյան (BSEC), Եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղությունների, «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» (One belt one way), Ասիական ավտոմոբիլային մայրուղիների միջկառավարական համաձայնագրով նախատեսված տրանսպորտային երթուղիների։

Նախագծով առաջարկվում է հաստատել միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում կառուցվող և կառուցվելիք ճանապարհները և թունելները։ Ցանկով ներկայացվում են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների երթուղիները, ինչպես նաև Անդրեվրոպական ճանապարհային ցանցի ճանապարհների և Ասիական ավտոմոբիլային մայրուղիների պայմանանիշները։

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1. 5. Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում կապահովի համաձայնագրի 2008/96/ԵՀ «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին» հրահանգի պահանջը, որը կներկայացվի նաև Խորհրդին։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3.2 Ճանապարհաշինություն» գլխի 3-րդ պարբերության 13-րդ կետի՝ «ճանապարհային անվտանգության համակարգի ներդրում՝ ճանապարհային անվտանգության ԵՄ հրահանգներին համապատասխան» միջոցառման իրականացման անհրաժեշտությունից։ Նշվածի շրջանակներում փոփոխություններ են իրականացվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում (ԱԺ կողմից ընդունվել է 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով) և օրենքի հիման վրա ՀՀ վարչապետի 02.10.2024թ. թիվ 887-Ա որոշմամբ ընդունվել է Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները, որի շրջանակներում նախատեսվում է նաև մշակել և հաստատել Նախագծով նախատեսվող միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը։

  • Քննարկվել է

    05.03.2025 - 26.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 565

Տպել