«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ,«ՎԱՆԱՁՈՐԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ N 17 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ:
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ,«ՎԱՆԱՁՈՐԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ N 17 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության /այսուհետ՝ Ավագ դպրոց/սովորողների թվաքանակի կրճատման հետ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ավագ դպրոցը գտնվում է Վանաձորի քաղաքի Տավրոս թաղամասում և սպասարկում է Տարոն 1,Տարոն 2, Տարոն 3 և Տարոն 4 թաղամասերը, որոնք առանձնացված են Վանաձոր քաղաքի մյուս թաղամասերից: Ավագ դպրոցում աշակերտների կրճատման պատճառով յուրաքանչյուր տարի կրճատվում են ուսուցիչներ, ավելացնելով գործազուրկների թվաքանակը: Տավրոս թաղամասին կից Տարոն 1,Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերում գործում են թվով 4 հիմնական դպրոցներ: Այդ դպրոցներից 4-ը գտնվում են Տարոն 1 և Տարոն 4 թաղամասերում /Վանաձորի N30, N28, N27 և N16 հիմնական դպրոցներ/ և Ավագ դպրոցից տեղակայված են 800մ մինչև 1.5 կմ հեռավորության վրա: Հիմնական դպրոցները գործում են գերբեռնված:
Կարգավորման նպատակը
Ավագ դպրոցի բնականոն գործունեությունը կազմակերպելու/ ուսուցիչների գործունեությունը ապահովելու/ ինչպես նաև հարակից հիմնական դպրոցների բեռնաթափման հարցը կարգավորելու նպատակով առաջարկվում է Ավագ դպրոցը դարձնել վարժարան:
Այսպիսով նոր ուսումնական տարվանից կատարելով 5-9-րդ դասարանների ընդունելություն, հնարավորություն կստեղծվի աշակերտների շարունական ուսումնառություն բարձր դասարաններում: Միջնակարգ կրթության 2-րդ և 3-րդ աստիճանների շարունակական ուսումնառությունը նաև արդյունավետ կդարձնի ուսումնական գործընթացը և տարբեր ծրագրերի իրականացումը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը
Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում տարբեր կրթական ծրագրերի ապահովման համար կստեղծվի բավարար պայմաններ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 664-Ն որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու ,«Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 664-Ն որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու ,«Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն կամ բացակայություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 664-Ն որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու ,«Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 664-Ն որոշումներում լրացում և փոփոխություններ կատարելու ,«Վանաձորի Մովսես Խորենացու անվան N 17 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
-
Քննարկվել է
27.03.2018 - 13.04.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 9457
Տպել