Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - Կողմ
-
17 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Aramayis Hovhannisyan 01.03.2025 08:02:44 | Ինչպե՞ս է ստացվել, որ այս մեծ ցուցակում չկան ծրագրային ապահովման թեստավորման մասնագիտությունը։ Եթե թեստավորողները չեն հանդիսանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանք, ապա ի՞նչն եք հիմք վերցրել, որ SEO (Որոնման համակարգի օպտիմալացման փորձագետ), Վեբ բովանդակության ղեկավար աշխատանքները համարվել բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական աշխատանքներ։ | Նշված զբաղմունքներն առկա են | ընդունվել է ի գիտություն |
2 | Ստեփան Պետրոսյան 01.03.2025 13:34:15 | 1. Պետք է ցանկում ավելացնել հետւևյալ մասնագիտություը - քիմիկոս կամ ճարտարագետ՝ կերամիկայի /խեցու/ արտադրության մասնագետ | Ցանկում առկա է ճարտարագետ-քիմիկոս | ընդունվել է ի գիտություն |
3 | Համլետ Ավետիսյան 04.03.2025 10:16:47 | Իրավական ակտի ներածական մասում գրել եք՝ ․․․123-րդ հոդվածի 2-րդ մասը և 150-րդ հոդվածի 1.1-ին մաս։ Նման նորմեր «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում չկան, այլ օրենք էլ չեք վկայակոչել։ | Տեխնիկական վրիպակ է: Խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին» | Նախագիծը խմբագրվել է |
4 | Անդրանիկ Վարդանեան 04.03.2025 11:56:49 | Ակնյայտօրէն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերջին քանի տարիներին չի շփուել հանրութեան հետ։ Ցուցակում բազմաթիւ մասնագիտութիւնների Կրթության պահանջների կոդը նշուած է «6, 7, 8», այսինքն «բակալավրի, մագիստրոսի, գիտական աստիճանի առկայություն»։ Սա հումորով էք չէ՞ նշել։ հայաստանում էթիկական հաքերների 90%֊ը համալսարանը չի աւարտում, քանի որ համալսարանում ոչ մի բան չեն սովորեցնում։ 50%֊ը աւարտում է այլ մասնագիտութիւն, էնքան որ ասեն թէ դիպլոմ ունեն։ Եկէք յիշենք, որ նոյնիսկ ԲՏԱ նախարարութիւնում, երբ խնդիրներ են լինում, զանգում են երրորդ կողմի կազմակերպութիւնների, որ գան ու այդ խնդիրները լուծեն։ Իսկ այդ կազմակերպութիւնում աշխատող մարդիկ, ըստ այս ցուցակի, չեն կարող աշխատել ԲՏԱ նախարարութիւնում։ Ի վերջոյ, շատ խնդալու ա, որ համալսարանում սովորում ենք նենց բաներ, ու օգտագործում ենք նենց գործիքներ, որը ստեղծուել ա այն մարդկանց կողմից ովքեր համալսարանը չեն աւարտել։ | Ընդունվել է ի գիտություն | Ընդունվել է ի գիտություն |
5 | Filip Ashikyan 11.03.2025 16:54:00 | Մեծ քանակությամբ ՏՏ հաստիքներ և մասնագիտություններ ներառված չեն կամ չունեն անալոգ տարբերակ: -Scrum master -Data collection specialist -Project manager -Product owner -Data compliance specialist | Նշված զբաղմունքների համարժեքներն առկա են | Ընդունվել է ի գիտություն |