Հիշել նախագիծը

Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակաման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին

          Հայաստանի Հանրապետության կառավարության   «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը սահմանում է  առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների  և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների (այuուհետ` բժշկական հաստատություն) բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգը և պայմանները:

            Սույն կարգով կարգավորվում է բժշկական հաստատության ավագ և միջին բուժաշխատողների ընտրությունը (նշանակումը)` բացառությամբ հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձա­կուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոն­ների համալրման գործընթացի, ինչպես նաև մարզերում աշխատելու համար պետական պատվերի շրջանակներում նպատա­կային կրթություն ստացած բժիշկ-մասնագետների նշանակման կարգի:

 

 

               

              

  • Քննարկվել է

    26.03.2018 - 16.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10351

Տպել

Առաջարկներ`

Սարգիս Ավագյան

15.04.2018

Ինչով է հիմնավորվում, որ այս կարգ չի տարածվում հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձա¬կուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոն¬ների համալրման գործընթացի նկատմամբ: Երեք տարին բավականաչափ ժամանակ է և այդ ժամանակահատվածի համար, կարծում եմ, պետք է գործի նույն կարգը:

Սարգիս Ավագյան

15.04.2018

Մրցույթի մասին հայտարարության առումով, ավելի նպատակահարմար կլինի, որ որպես պարտադիր պայման այն հրատարակվի Առողջապահության նախարարության պարբերականում: Դա մի կողմից կօգնի, որպեսզի գումարները գնան հենց նախարարության բյուջե, մյուս կողմից էլ փնտրողը վստահ կլինի, որ ցաքուցրիվ տարբեր պարբերականներում փնտրելու փոխարեն, փնտրի հենց նախարարության պարբերականում:

Սարգիս Ավագյան

15.04.2018

Ինչով է հիմնավորվում, որ այս կարգ չի տարածվում հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձա¬կուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոն¬ների համալրման գործընթացի նկատմամբ: Երեք տարին բավականաչափ ժամանակ է և այդ ժամանակահատվածի համար, կարծում եմ, պետք է գործի նույն կարգը:

Տեսնել ավելին