Հիշել նախագիծը

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

92%8%

ՏԵՂԵԿԱՆՔ

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

  1. Անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և սույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման հետ կապված կարգավորումներ, իսկ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով Կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական և, ըստ մարզերի (Երեւան քաղաքի)` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ:

  «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:

Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամետը սահմանել 2025թ հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության 13.04.2023թ. N 521-Ն որոշմամբ 2023թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2023թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը 2025 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

  1. 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

        Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական կամ ոլորտային այլ փաստաթղթերի հետ: Նախագծի ընդունման նպատակն է ապահովել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:     

 

 

 

 

  • Քննարկվել է

    24.02.2025 - 11.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2868

Տպել