Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙՙ      ՚՚                    2018 թվականի N       -Ն

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 232 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը` համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների՝ պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստության հիմնադրույթները և այդ բուհերի ցանկը հաստատելու մասին» N 232 որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի ---------- << ---- >>-ի

№-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ

 

  1. Սույն կարգով կարգավորում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր) կնքած քաղաքացիների զինվորական պատրաստության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի դրույթները տարածվում են նաև մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը նախկին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումը շարունակելու կապակցությամբ տարկետում ստացած և նախկին «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնառության ընթացքում նախարարության հետ զինվորական պատրաստություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների զինվորական պատրաստության կազմակերպման և իրականացման հարաբերությունների վրա:
  2. Զինվորական պատրաստության նպատակն է պայմանագիր կնքած քաղաքացիներին հետագա զինվորական ծառայության համար անհրաժեշտ ռազմական գիտելիքներով ապահովելը:

 

  1. Զինվորական պատրաստությունը կազմակերպվում է.

      1) դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստությունը՝ նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ մոտոհրաձգային, հրաձգային կամ հրետանային դասակների հրամանատարների պատրաստման ծրագրերով.

      2) բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստությունը՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում՝ ռազմաբժշկական պատրաստության ծրագրերով:

  1. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված զինվորական պատրաստության ժամկետը 2 տարի 6 ամիս է՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության 3-րդից 7-րդ կիսամյակների ընթացքում, համապատասխան ռազմաուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված դասացուցակով, սակայն ոչ ավելի, քան շաբաթվա մեկ օրվա ընթացքում 7 ժամ: Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված զինվորական պատրաստության ժամկետը 2 տարի 6 ամիս է՝ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարի կողմից սահմանված կիսամյակների ընթացքում և օրերին:
  2. Զինվորական պատրաստության ուսումնական ծրագրերը մշակվում և հաստատվում են Նախարարության կողմից: Ուսումնական ծրագրերը ներառում են նաև միջանկյալ ստուգարքները և ավարտական քննությունը: Զինվորական պատրաստության ընթացքում քաղաքացիները հանձնում են միջանկյալ ստուգարքներ:
  3. Զինվորական պատրաստությունն ավարտվում է ուսումնական ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում մինչև 30 օր տևողությամբ ուսումնական հավաքներով, որից հետո քաղաքացիները հանձնում են զինվորական պատրաստության գծով ավարտական քննություններ:
  4. Զինվորական պատրաստության ընթացքում քաղաքացիներն ապահովվում են զինվորական համազգեստով, անհրաժեշտ ուսումնական նյութերով: Քաղաքացիների կողմից զինվորական պատրաստությանը մասնակցելու տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում: Զինվորական պատրաստության ներգրավման օրերին քաղաքացիներն ապահովվում են մեկանգամյա սննդով՝ համապատասխան ռազմաուսումնական հաստատության կուրսանտների համար նախատեսված կարգով
  5. Սույն կարգի ուժի մեջ մտնելուց հետո զինվորական պատրաստություն անցնող քաղաքացիների և Նախարարության իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են քաղաքացու և Նախարարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ..... N .. –Ն որոշման համաձայն կնքված պայմանագրով:
  6. Քաղաքացին զինվորական պատրաստությունից ազատվում է՝

      1) իր հետ կնքած պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դիմում ներկայացնելու դեպքում.

      2) բարձրագույն ուսումնական հաստատությունից անկախ պատճառներից ազատվելու և/կամ հեռացվելու դեպքում:

  1. Քաղաքացին զինվորական պատրաստությունից հեռացվում է՝

      1) մեկ ուսումնական տարվա ընթացքում զինվորական պատրաստության ծրագրից անկախ պատճառներից 32 ակադեմիական ժամից ավելի բացակայելու կամ սույն կարգի 6-րդ կետում նախատեսված ուսումնական հավաքին 3 օրացուցային օրից ավելի չմասնակցելու դեպքում.

     2) զինվորական պատրաստություն անցնելու ժամանակ ռազմաուսումնական հաստատության ներքին կարգ ու կանոնը չպահպանելու (անկարգապահության) պատճառով.

     3) զինվորական պատրաստության միջանկյալ ստուգարքները կամ ռազմական պատրաստության գծով ավարտական քննությունները չհանձնելու դեպքում:

         

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    23.03.2018 - 08.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12792

Տպել

Առաջարկներ`

Arman Manasaryan

28.03.2018

Իմաստ չկա մասնագիտական առարկաներ հանձնելու,քանի որ ոչ բոլոր ուսանողները կարող են հանձնել նույն քննությունները: Օրինակ՝Ամերիկյան և Ֆրանսիական համալսարաննների ուսանողները չեն կարող հանձնել ֆիզիկայի քննություն,կամ այլ քննություններ,քանի որ նրանց քննության ծրագրերը տարբերվում են պետական համալսարանների ծրագրերից: Նաև իմաստ չկա հաղթղների մեջ վիճակահանություն անցկացնել,քանի որ այն ուսանողը,որը արժանի է տարկետման ուղղակի բախտի պատճառով կզրկվի դրանից:

Տեսնել ավելին