Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

39%61%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետի՝ (այսուհետ՝ Օրենսգիրք)  մինչև 2026 թվականի հունվարի 1-ը  ավելացված արժեքի հարկից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին  դասվող էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը: Վերոնշյալ իրավական կարգավորման արդյունքում՝ հանրապետությունում ստեղծվել է առավել բարենպաստ միջավայր նշյալ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար:

Միաժամանակ տվյալ արտոնությունից օգտվում են նաև այն անձինք, որոնք էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցները ներմուծում են ոչ շահագործելու համար, այլ քանդելու, մասնատելու և որպես պահեստամասեր վաճառելու նպատակով: Արդյունքում ստացվում է, որ այն կազմակերպությունները, որոնք ներմուծում են պահեստամասեր և վճարում օրենքով սահմանված հարկերը, գտնվում են անհավասար գնային պայմաններում, քան այն անձինք, որոնք, օգտվելով օրենսդրությամբ տրամադրված արտոնությունից, ներկրում են էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցները  հետագայում դրանք օգտագործելով քանդելու, մասնատելու և որպես պահեստամասեր վաճառելու նպատակով։

Ներմուծված տրանսպորտային միջոցների պետական գրանցումը կբացառի ներմուծողի կողմից զուտ միայն շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոց ներկրելու, ապակոմպլեկտավորելու կամ ապամոնտաժելու, մասնատելու և որպես պահեստամաս վաճառելու գործունեություն իրականացնելու և պարտադիր վճարներից խուսափելու միջոցով տրանսպորտային միջոցների ներմուծման ու մասնատման գործողության կատարումը: 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հարցի կարգավորման նպատակով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 123.4-րդ հոդվածում կատարել լրացումներ ըստ որոնց՝

- Հայաստանի Հանրապետություն հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետով սահմանված արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում սահմանված ժամկետում գրանցման (հաշվառման) չներկայացնելու համար տուգանքի գումարը ավելացնել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը,

- Հայաստանի Հանրապետություն հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետով սահմանված արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները մեկ տարվա ընթացքում գրանցումից (հաշվառումից) հանելու դեպքում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից վթարի մասին տրված տեղեկանքի առկայության դեպքերի սահմանել տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կբացառվեն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն օրենքով սահմանված արտոնությամբ ներկրման այն դեպքերը, երբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը ներկրվում է Հայաստանի Հանրապետություն հետագայում այն քանդելու, մասնատելու և որպես պահեստամասեր վաճառելու նպատակով։  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

     «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա բացառել ներմուծողի կողմից շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոց՝ այն ապակոմպլեկտավորելու կամ ապամոնտաժելու, մասնատելու և որպես պահեստամաս վաճառելու գործունեություն իրականացնելու նպատակով՝ օգտվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից, ինչը բխում է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» բաժնի 3․3 կետով նախատեսված միջոցառման նպատակներից։

 

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

 

 

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ  

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    10.02.2025 - 25.02.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1890

Տպել