Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

100%0%

   Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցը կկարգավորվի, որի շնորհիվ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման գործընթացը կիրականացվի ավելի հստակեցված ընթացակարգով. այն է՝ եթե գյուղական բնակավայրում հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ, կրթության շարունակականությունը ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով կարող է կազմակերպվել հեռավար կրթություն՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը:

  • Քննարկվել է

    06.02.2025 - 21.02.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1255

Տպել

Առաջարկներ`

Ռուզաննա Վերանյան

20.02.2025

Կրթության շարունակականությունը ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար կրթություն կազմակերպելու համար ես առաջարկում եմ ներգրավել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ավագ կուրսերում սովորող ուսանողներն' հաստատության համապատասխան երաշխավորագրին առկայության դեպքում,ինչպես նաև առաջարկում եմ ընդգրկել թոշակառուներին ,եթե տիրապետում են 21֊րդ դարի հմտություններին։

Ալվարդ Մամյան

20.02.2025

Ըստ կարգի 15-րդ կետի ամբողջ ուսումնական տարվա համար հեռավար կրթություն իրականացնող ուսուցիչները վարձատրվում են ուսուցչի մեկ դրույքի չափով:Առաջարկում եմ վերանայել այդ կետը և ավելի բարձր վարձատրել այդ ուսուցիչներին,քանի որ այս աշխատանքը մեծ ռիսկեր է պահանջում:

Սամվել Կոստանդյան

20.02.2025

Առաջարկում եմ. սույն կարգի 11-րդ կետում շարադրված «անհատական կրթության պլան» բովանդակությունը փոխարինել «անկատական ուսուցման պլան» բովանդակությամբ՝ համապատասխանեցնելով այն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին (հոդված 13, կետ 1, ենթակետ 10.8)

Տեսնել ավելին