Հիշել նախագիծը
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նորայր Գրիգորյան 05.02.2025 08:45:21 | Քաղաքի Սահմանադրության հրապարակի երթևեկության սխեմայից ակնհայտ է, որ լիցքավորման կայանների մուտքի ու ելքի հնարավորությունները լիովին վերացվում են։ Այնինչ` պետությունը պոզիտիվ պարտավորություն է կրում բոլոր սուբյեկտների սեփականության իրավունքից բխող իրավազորություններն ապահովելու հարցում, որի մասին իրենց որոշումներում հետևողականորեն նշել են ՄԻԵԴ֊ը, ՀՀ Սահմանադրական և վճռաբեկ դատարանները։ Ավելին` համայնքը, չսպասելով նշված սխեմայի ուժի մեջ մտնելուն` արդեն իսկ փաստացի այդ հատվածներում տեղադրել է նախագծով սահմանվող ճանապարհային նշանն ու կատարել գծանշումը, որոնք, ըստ datalex.am կայքից բխող տեղեկությունների` վիճարկվել են ՀՀ վարչական դատարանում։ Ուստի` առաջարկվում է նախ` պարզել համայնքի կողմից կատարված նման գործողությունների իրավաչափությունը, այնուհետև հարցը դիտարկել ընդունման ենթակա սխեմայով սեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերն ապահովելու տեսանկյունից։ Շնորհակալություն | Շնորհակալություն առաջարկության համար։ Այն սահմանված կարգով կքննարկվի ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական եզրակացության ստացումից հետո, Համայնքի ավագանու նիստին ներկայացնելիս։ |