Հիշել նախագիծը
ՀՀԿՀ- «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ․ ՕԲՅԵԿՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
-
19 - Կողմ
-
6 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:13:35 | Հարգելի գործընկերներ, հիմք ընդունելով ՀՀՇՆ10-01-2014 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթի 22-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները (այսուհետև՝ կանոնների հավաքածուներ) նախատեսված են՝ համապատասխան շինարարական նորմերի հետ համատեղ շինարարության ոլորտում կամավորության սկզբունքով կիրառման համար և պետք է ներառեն շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված հանձնարարականներ: Սակայն, ես չգիտեմ ՀՀ-ի կողմից հաստատված և քաղաքաշինության կայքում տեղադրված որևէ շինարարական նորմ՝ կապված տեղեկատվական մոդելավորման հետ: Հետևաբար, այս կանոնները արդեն իսկ դառնում են անհասկանալի: Անհասկանալի է նաև այս կանոնների հիմքում դրված շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված լինելը, քանի որ գոյություն չունի այդ շինարարական նորմը: Արդյունքում՝ այս փաստաթուղթը արդեն իսկ իրավական տեսանկյունից անհասկանալի է: | ||
2 | Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:13:35 | «Չափման միավոր» սյունյակի տակ ունեք գրված «Փոքր խորության փոսեր»: Հարգելի գործընկերներ, «Փոքր խորության փոսեր» եզրույթը չի կարող լինել չափման միավոր: | ||
3 | Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:13:35 | Հաշվի առնելով Առաջարկ 1-ում արված իմ գրառումը՝ կարծում եմ, որ դեռ այս կանոնների հավաքածուի հաստատման ժամանակը չէ: Այն ինչ ձեռնարկել եք ողջունելի է, բայց խնդրում եմ վերջից կամ մեջտեղից մի սկսեք աշխատանքը: Խորհուրդ կտամ նախապես կազմել շինարարական գործընթացներում այս տեխնոլոգիայի ինտեգրման ճանապարհային քարտեզ: Նման առողջ և իրատեսական քարտեզ ունենալուց հետո նոր կարելի է սկսել ինտեգրման գործընթացները: Այս քարտեզի արդյունքում շինարարական ոլորտի բոլոր մասնակիցներին պարզ կլինի, թե ուր ենք ուզում գնալ և ինչ ժամանակացույցով: Պարզ կլինի նաև թե որքան ժամանակ կա կազմակերպությունների համար իրենց մասով ադապտացվելու այս պահանջներին: Այդ գործընթացի ժամանակ կստեղծվեն նորմատիվ փաստաթղթեր և կհրապարակվեն կառավարության որոշումներ, որոնք և հիմք կհանդիսանան հետագայում նման կանոնների հավաքածուի ձևավորմանը։ Այս գործընթացի ժամանակ նաև խնդրում եմ չմոռանալ, որ ցանկացած մշակում պետք է ունենա իր հիմնավորումը: Ինչու եմ սա նշում, որովհետև այն հարթակում, որտեղ տեղադրված է փաստաթուղթը «Հիմնավորում» բաժինը դատարկ է: Այսինքն տպավորություն է, որ այս փաստաթղթի համար չկա ամփոփ հիմնավորում: |