Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   «Համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումն անհրաժեշտ է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» և Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018 թվականի ծրագրերով նախատեսված միջոցառումները պատշաճ և արդյունավետ իրականացնելու համար:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Միջոցառումների իրականացմանը մասնակցում են այլ գերատեսչություններ և կազմակերպություններ, հետևաբար, անհրաժեշտ է համակարգել համատեղ աշխատանքները և սահմանել դրանց իրականացման ժամանակացույցը: Նախագծի ընդունմամբ կստեղծվի հանձնաժողով, որը կնպաստի Ծրագրերով նախատեսված միջոցառումների պատշաճ կազմակերպմանը, դրանց արդյունավետ իրականացմանը և համակարգմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

     Նախագիծը մշակվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից` հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ծրագրում ներգրավված մասնակիցների և գործընկեր կազմակերպությունների առաջարկությունները:

4.Ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունմամբ կապահովվի Ծրագրերի պատշաճ իրականացումը:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

     Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ   ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    22.03.2018 - 06.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սփյուռք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7935

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի համայնքների միություն

22.03.2018

Հայաստանի համայնքների միության կողմից առաջարկում ենք ներգրավել նաև «Հայաստանի համայնքների միության» գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրիին (համաձայնությամբ)։ Միության նախագահ Էմին Երիցյան

Տեսնել ավելին