Լրամշակման փուլում է
ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
5 - Դեմ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.8-րդ կետի և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի պահանջների կատարումով։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նշված պահանջը ձևակերպվել է ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-215-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 21․06․2024 թվականից, ինչպես նաև՝ ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-214-Ն օրենքով, որը նույնպես ուժի մեջ է մտել 21․06․2024 թվականից։ Անհրաժեշտ է Ջերմուկ համայնքում սահմանել նորմատիվ իրավական պահանջներ՝ ըստ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենսդրական՝ վերը հիշատակված փոփոխություններին ու լրացումներին համապատասխան համայնքի ավագանին դեռևս որոշում չի կայացրել, մինչդեռ դրա անհրաժեշտությունը բխում է ոչ միայն իրավական, այլ նաև՝ առաջացող իրավահարաբերությունների կարգավորման պահանջից։
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու ակնկալվող արդյունքը կլինի շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի և ծառայությունների կազմակերպման կանոնակարգումը, տվյալ ոլորտում գործող ընթացակարգերի հստակեցումը և որոշակիության ապահովումը, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց օրենսդրությանը համապատասխան գործունեություն ծավալումը, միաժամանակ ինչպես վերջիններիս, այնպես էլ սպառողների շահերի պաշտպանությունը:
4․ Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
«Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար։
-
Քննարկվել է
27.01.2025 - 12.02.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարան
Դիտումներ` 493
Տպել