Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑՕԹՅԱ ՎԱՅՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑՕԹՅԱ ՎԱՅՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Մշակութային գործունեության իրականացման նպատակով Ջերմուկ քաղաքի հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.6-րդ կետի պահանջի կատարումով։ Օրենքի նշված պահանջը ձևակերպվել է ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-114-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 14․04․2023 թվականից։ Անհրաժեշտ է Ջերմուկ  համայնքում սահմանել նորմատիվ իրավական պահանջներ՝ ըստ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    Մինչ օրենսդրական պահանջը՝ համայնքի տարածքում մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ սահմանված չեն եղել, մինչդեռ համայնքի Ջերմուկ քաղաքում բազմաթիվ մշակութային միջոցառումներ են լինում տարվա բոլոր սեզոններին։ Դրանք իրականացվում են տարերայնորեն՝ կանոնակարգվելով միայն բանավոր կամ գրավոր ցուցումներով։ 

3 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Մշակութային գործունեության իրականացման նպատակով Ջերմուկ քաղաքի հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է կանոնակարգել նշված գործունեությունը Ջերմուկ քաղաքի տարածքում։ Որպես զբոսաշրջային և առողջարանային հանգստի կենտրոն՝ այստեղ, հատկապես ամռան ամիսներին, բազմաթիվ են մշակութային միջոցառումները, և նախագծի ընդունմամբ կազմակերպիչների համար կձևակերպվեն հստակ պահանջներ՝ քաղաքի հանրային վայրերը օգտագործելու պայմանների, պահանջների և սահմանափակումների վերաբերյալ, ինչը երկկողմ իրավակարգավորումների համատեքստում կարևոր և անհրաժեշտ է։

4․ Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը 

«Մշակութային գործունեության իրականացման նպատակով Ջերմուկ քաղաքի հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները սահմանելու մասին»  համայնքի ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար։

  • Քննարկվել է

    27.01.2025 - 12.02.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 354

Տպել