Հիշել նախագիծը

«ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հավելվածի 1-ին կետերով։

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Oրենքն ընդունվել է 2024 թվականի հունիսի 12-ին և ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ):

Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում Վերահսկող մարմնի և Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանում է Կառավարությունը։

Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել  Oրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակել  «Վերահսկող մարմնի և Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով նախատեսվում է սահմանել Օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում Վերահսկող մարմնի և Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն Օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման շրջանակում Վերահսկող մարմնի և Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը:

Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Տևողություն

    23.01.2025 07.02.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 115

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: