Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Սույն Նախագծի ընդունումը պայմանավորված է բժշկական սարքավորումների և կահույքի ձեռք բերման նպատակով կազմակերպվելիք գնման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Կառավարության քաղաքականության ուղղություններից մեկը միտված է առողջապահական ոլորտի արդյունավետության բարձրացմանը, որի իրականացման նպատակով էլ Առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարության ծրագրից ելնելով իրականացնում է բժշկական կազմակերպությունների կառուցման և վերակառուցման և ժամանակակից սարքավորումներով վերազինված շահագործման հանձման քաղաքականություն: Ներկայումս բժշկական սարքավորումների և կահույքի ձեռք բերման նպատակով կազմակերպվելիք գնման ընթացակարգերը իրականացվում են էլեկտրոնային աճուրդի միջոցով` 2017 թվականի մայիսի 18-ի ՀՀ կառավարության «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» N534-Ն որոշման պահանջներով: Գնումների մասին ՀՀ օրեսնդրության համաձայն Էլեկտրոնային աճուրդը հիմնվում է բացառապես գների վրա, և էլեկտրոնային աճուրդի ավարտվելուց հետո երկրորդ և հաջորդաբար տեղեր զբաղեցնող մասնակիցների հայտերը ավտոմատ կերպով մերժվում են համակարգի միջոցով և առաջին տեղը զբաղեցրած մասնակցի հայտը մերժվելու դեպքում գնման ընթացակարգերը հայտարարվում են չկայացած` հնարավորություն չտալով կնքել պայմանգիր: Էլեկտրոնային աճուրդի միջոցով իրականացվելիք գնման ընթացակարգերի հրապարակումից մինչև պայմանագրերի կնքման տևողությունը միջինում կազմում է 50-60 օրացուցային օր: Յուրաքանչյուր չկայացած գնման ընթացակարգից հետո առնվազն ևս 20-30 օրացուցային օր հետո է հնարավոր կազմակերպել նոր գնման ընթացակարգ: Նախագծով նախատեսվում է բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերման նպատակով իրականացվող գնման ընթացակարգերի կիրառման նկատմամբ սահմանել բացառություն` չկիրառելով 2017 թվականի մայիսի 18-ի ՀՀ կառավարության «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» N534-Ն որոշման դրույթները, մասնավորապես նշված ապրանքները ձեռք բերել այլ մրցակցային գնման ընթացակարգերով: 

3. Ակնկալվող արդյունքը

Սույն Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի բժշկական սարքավորումների և կահույքի ձջեռքբերումն իրականացնել այլ մրցակցային գնման ընթացակարգերի միջոցով` ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N526-Ն որոշման կարգավորումներով:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից։

5. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

6. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

Նախագծի մշակման համար կիրառված իրավական ակտերն են` «Գնումների մասին» ՀՀ օրենքը, 2017 թվականի մայիսի 18-ի ՀՀ կառավարության «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» N534-Ն որոշում, 2017 թվականի մայիսի 4-ի ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N526-Ն որոշում:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ, ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  • Տևողություն

    21.01.2025 05.02.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 173

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: