«Համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման գործարքների` ավելացված արժեքի հարկով հարկման բազայի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման գործարքների` ավելացված արժեքի հարկով հարկման բազայի մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ԱԱՀ-ով հարկման բազայի հստակեցումն է համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման գործարքների համար:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, ՀՀ կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված ՀՀ հարկային օրենսգրքով համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման գործարքների` ԱԱՀ-ով հարկման բազան հստակեցված չէ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման գործարքների համար ԱԱՀ-ով հարկման բազան:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման գործարքների համար ԱԱՀ-ով հարկման բազայի հստակեցումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման գործարքների համար ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման հետ կապված հարաբերությունները:
-
Քննարկվել է
21.03.2018 - 05.04.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 8141
Տպել