Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

                                                                                                                      ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 «___» _________ 2018 թվական N __-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

  1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
  2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 15,100,000 դրամ, այդ թվում` 2018 թվականի առաջին կիսամյակում` 15,100,000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ ոչ կառավարչական կազմակերպություններին» հոդվածով):

 

  1.  Սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հատկացնել «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015, 2016 և 2017  թվականներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութերի համար` կատարված պահեստավորման ծախսերը փոխհատուցելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    21.03.2018 - 06.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9510

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Սասուն Պարսամյան

06.04.2018

Առաջարկում եմ առևտւային կազմակերպության պակաս ստացված շահութը փոխհատուցելու փոխարեն այս գումարը ուղղել վերջերս կարկուտից տուժած համայնքներին:

Դավիթ Բաբայան

04.04.2018

Ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախագիծ է: Անպայման հանեք շրջանառությունից:

Կարինե Մարտիրոսյան

03.04.2018

Առաջարկվում է նախագիծը ներկայացնել կարծիքի նաև ՀՀ վերահսկիչ պալատին: Սահմանդրության 83.4 հոդվածի համաձայն ՀՀ վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ, և քանի որ վերջինս արդեն իսկ 2017 թվականին իրականացրել է վերահսկողություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում և այս նախագծի նպատակահարմարության վերաբերյալ կարող է տրամադրել ավելի իրատեսական կարծիք։

Տեսնել ավելին