Հիշել նախագիծը

ՀԱՆՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ (ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (ԹՈԻՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

____________2024 N _______-Ն

ՀԱՆՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ (ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (ԹՈԻՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ՏԱԼՈՒ   ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին և «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.3-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատելhանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) ժամանակավոր արտահանման և վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը ` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՉԱՊԵՏ                                                                          Ն. ՓԱՇԻՆՅՆԱՆ

 

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

------------ N ----------- -Ն

որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ (ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈԻՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ՏՐՄԱՆ

 

  1. Սույն կարգով սահմանվում է hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) (այսուհետ՝ Հավաքածու (առարկա) ժամանակավոր արտահանման և վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր արտահանման նպատակով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) (այսուհետ` Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)) տալու կարգը:
  2. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) (համաձայն` Ձև-ի) տրամադրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրին (այսուհետև՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան դասակարգվող յուրաքանչյուր այն Հավաքածուի (առարկայի) համար, որի համար կիրառվում է արտահանման սահմանափակում:
  3. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) տրվում է պետական սեփականություն համարվող, ինչպես նաև պետական սեփականություն չհամարվող Հավաքածուի (առարկա) ժամանակավոր արտահանման և վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման դեպքերում: Ժամանակավոր արտահանում և վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Պետական սեփականություն չհամարվող Հավաքածուի (առարկա) ժամանակավոր արտահանման և վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման համար Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով, որը ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` Հայտատու) հայտը և ուղեկցող փաստաթղթերը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով ենթահայտ լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նույնականացում անցնելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ Լիազորված պետական մարմին):
  5. Պետական սեփականություն համարվող Հավաքածուի (առարկայի) ժամանակավոր արտահանման և վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման համար Լիազորված պետական մարմնի կողմից Եզրակացությունը տրամադրվում է թղթային եղանակով:
  6. Հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը սահմանում է Լիազորված պետական մարմինը:
  7. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

1) հայտատուի լրիվ անվանումը (իրավաբանական անձանց համար՝ երկիրը, համայնքը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը, հեռախոսահամարը, էլ. փոստը (առկայության պարագայում), Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց համար՝ հանրային ծառայության համարանիշը, անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, համայնքը, հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստը (առկայության պարագայում), օտարերկրյա քաղաքացիների համար՝ անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, համայնքը, հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստը (առկայության պարագայում),

2) Հավաքածուի (առարկայի) անվանումը, տեսակը, տարիքը, ծագման վայրը, հայտնաբերման ժամանակը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափսերը (քաշը) և այլ չափորոշիչներ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, արտահանման նպատակը, գինը, արժույթը, քանակը,

3) արտահանման երկիրը,

4) տարանցիկ երկիրը (առկայության դեպքում):

  1. Հայտատուն հայտին կից ներկայացնում է՝

1) Հավաքածուի (առարկայի)  փորձագիտական եզրակացությունը (տրված՝ վերջին հինգ տարում)՝ ուղեկցող լուսանկարով,

2) թղթային հայտի դեպքում՝ հայտագրված Հավաքածուի (առարկայի) փորձագիտական եզրակացության բնօրինակը, որը գործընթացն ավարտելուց հետո, վերադարձվում է հայտատուին և նույն մշակութային արժեքի 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ 3 օրինակ,

3) լիազորված պետական մարմնի որոշման պատճենը, որի ենթակայության տակ գտնվում է  հայտ ներկայացնող կազմակերպությունը, նպատակների և պայմանների մասին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը (պետական սեփականություն համարվող Հավաքածուի (առարկայի) դեպքում),

4) Հավաքածուի (առարկայի) ապահովագրումը հաստատող փաստաթուղթը, որը ներառում է վտանգի բոլոր դեպքերը կամ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիքի մասին ընդունող պետության կողմից ներկայացված փաստաթուղթը (պետական սեփականություն համարվող Հավաքածուի (առարկայի) դեպքում),

5) Հավաքածուի (առարկայի) պահպանման և վերադարձման մասին փաստաթղթով հաստատված` ընդունող կազմակերպության կամ պետության իրավասու մարմինների տված երաշխիքները (պետական սեփականություն համարվող Հավաքածուի (առարկայի) դեպքում),

6) վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգով արտահանման դեպքում՝ վերադարձից հետո վերամշակված Հավաքածուի (առարկայի) փորձագիտական եզրակացությունը և վերամշակված Հավաքածուի (առարկայի) լուսանկարը (պետական սեփականություն համարվող Հավաքածուի (առարկայի) դեպքում),

7) Հավաքածուի (առարկայի) տիրապետման օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը (պետական սեփականություն չհամարվող Հավաքածուի (առարկայի) դեպքում), 

8) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, (պետական սեփականություն չհամարվող Հավաքածուի (առարկայի) դեպքում), 

9) լիազորագիր՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում) (պետական սեփականություն չհամարվող Հավաքածուի (առարկայի) դեպքում): 

  1. Հայտը մերժվում է 7-րդ, 8-րդ կետերի պահանջներից որևէ մեկը չներկայացնելու դեպքում:
  2. Պետական սեփականություն չհամարվող Հավաքածուի (առարկայի) ժամանակավոր արտահանման կամ վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման համար Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
  3. Պետական սեփականություն չհամարվող Հավաքածուի (առարկայի) ժամանակավոր արտահանման կամ վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման համար տրվող Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում, կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:
  4. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժինը (այսուհետ՝ Բաժին) մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո կայացնում է որոշում Հավաքածուն (առարկան) Եզրակացությամբ (թույլատրող փաստաթուղթ) արտահանելու վերաբերյալ, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալի հաստատմանը:
  5. Լիազորված պետական մարմնի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստվում և տրամադրվում է Հավաքածուի (առարկայի) ժամանակավոր արտահանման կամ վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգով արտահանման Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ):
  6. Պետական սեփականություն չհամարվող Հավաքածուի (առարկայի) ժամանակավոր արտահանման կամ վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ստանալու նպատակով հայտատուն ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը։
  7. Բաժինը հաշվառում է պետական սեփականություն համարվող` hանքագիտության և հնէաբանության հավաքածուները (առարկաները) և միջոցներ ձեռնարկում սահմանված ժամկետում չվերադարձված առարկաների հետբերման նպատակով:
  8. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) թղթային տարբերակով տրամադրելու դեպքում կցվում է լուսանկարը՝ շրջերեսին Հավաքածուի առարկայի տվյալները (Հավաքածուի (առարկայի) անվանումը, տեսակը, տարիքը, ծագման վայրը, հայտնաբերման ժամանակը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափսերը (քաշը) և այլ չափորոշիչներ): Այն վավերական է, եթե դրա վրա կա Լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի կնիքն ու ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը, իսկ կցվող լուսանկարի վրա՝ «Թույլատրվում է ժամանակավոր արտահանել» դրոշմակնիքը՝ լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությամբ:
  9. Ժամանակավոր արտահանումից կամ վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանումից վերադարձված պետական սեփականություն համարվող Հավաքածուն (առարկան) ենթակա է նույնականացման:
  10. Վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս ընթացակարգով արտահանումից պետական սեփականություն համարվող Հավաքածուի (առարկայի) վերադարձը փաստվում է վերամշակված Հավաքածուի (առարկայի) փորձագիտական եզրակացությամբ և վերամշակված Հավաքածուի (առարկայի) լուսանկարով:
  11. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) ենթակա է օգտագործման մեկ անգամ:
  12. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) ուժի մեջ է հայտում նշված ժամանակահատվածում:

21․ Հայտատուի ցանկության դեպքում Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթ) կարող է տրամադրվել ռուսերենով:

  1. Եզրակացության (թույլատրող փաստաթուղթ) կրկնօրինակը ստանալու համար հայտատուն դիմում է Լիազորված պետական մարմին: Այն տրամադրվում է հայտն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 7-րդ, 8-րդ կետերի պահանջների համաձայն՝ գործի վրա ավելացնելով հայտատուի հիմնական գործի համարը:
  3. Եզրակացության (թույլատրող փաստաթուղթ) կրկնօրինակը ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը:Եզրակացության վերին ձախ անկյունում գրվում է՝ «Կրկնօրինակ»:

 

 

 

 

 

 

 

 



 

 

Ձև

 (հայերեն)

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(թույլատրող փաստաթուղթ)

 

N AM /20 /____      _______ 

_________________________________________________________________________

(Լիազորված պետական մարմնի անվանումը)

 

Տրվում է ____________________________________________________________

 (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը (ֆիզիկական անձի դեպքում` ա. ա. հ.)

 

Տեղափոխման ձևը ___________________________________________________

(տեղափոխման ձևը)

____________________________

(ապրանքի միասնական ցանկի բաժինը)

__________________________

(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

 

Ապրանքի անվանումը

Քանակը

Չափի միավորը

 

 

 

Ստացողը/ուղարկողը _____________________________________________

(անվանումը (ա. ա. հ.), գտնվելու վայրը, երկիրը)

Նշանակող/ուղարկող երկիրը _________________________________________

Արտահանման նպատակը _____________________________________________

Ժամանակավոր արտահանման ժամանակը ______________________________

Հիմքը __________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկատվություն___________________________________________-

________________________________________________________________________

Տարանցիկ երկիրը _____________________________________________________

(տարանցիկ տարածքը)

 

 Ստորագրությունը __________ Տարեթիվը _________

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________

                      ____________________________

(ա. ա. հ.)

Կ. Տ.

                     _____________________________

(պաշտոնը)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(ռուսերեն)

 

З А К Л Ю Ч Е Н И Е

(разрешительный документ)

 

 N  AM /20 /____ _______

 _______________________________________________________________________

(Наименование уполномоченного государственного органа)

 

Выдано _________________________________________________________________

(название организации, юридический адрес, страна (для физических лиц Ф. И. О.)

_________________________________________________________________________

 

Вид перемещения _______________________________________________________

(вид перемещения)

________________________________

(раздел единого перечня товаров)

_______________________________

                  (код ТН ВЭД ТС)

 

Наименование товара

Количество

Единица измерения

 

 

 

Получатель/отправитель _________________________________________________

                             (название, юридический адрес, страна)

Страна назначения/отправления _________________________________________

Цель вывоза ____________________________________________________________

Срок временного вывоза ________________________________________________

Основание: _____________________________________________________________

________________________________________________________________________

Дополнительная информация ____________________________________________

________________________________________________________________________

Страна транзита _______________________________________________________

 (транзит по территории)

 

Подпись __________                                                     Дата  _________

 

Заключение действительно по ________

________________________

(Ф. И. О.)

 

________________________

МП                                                   (должность)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ՝                                                          Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.01.2025 - 04.02.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 682

Տպել