Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված բնակավայրերի (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների) տնտեսավարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցառումը և բնակավայրերի ցանկը հաստատելու մասին
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ 300 ԴՊՐՈՑՆԵՐ»-Ի ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ՝ ԵՐԵՎԱՆ, ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ) ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված բնակավայրերի (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների) տնտեսավարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցառման (այսուհետ` միջոցառում) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ ագրոպարենային ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցով նախագծով սահմանված բնակավայրերում գյուղատնտեսական գործունեության իրականացման համար նպաստավոր պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագիրը, ինչի արդյունքում դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ապահովման նպատակով մինչև 2026 թվականը նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցներում։ Վերոնշյալով պայմանավորված խնդիր է առաջացել ծրագրում ընդգրկված բնակավայրերում (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների) խթանել գյուղատնտեսության զարգացումը և անհրաժեշտություն է առաջացել իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցով նշված բնակավայրերի տնտեսավարողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնելու համար։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արդյունավետության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդի տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները՝ ապահովելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Կարգավորման նպատակը և բնույթը: Միջոցառման հիմնական նպատակն է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված բնակավայրերի (բացառությամբ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների) տնտեսավարողների համար գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ արտոնություններ սահմանելու միջոցով այդ բնակավայրերում (այսուհետ՝ բնակավայր) ստեղծել նպաստավոր պայմաններ ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնելու համար, կրճատել բնակչության արտահոսքը, նպաստել տնտեսական ակտիվությանը, ներդրումների և արտադրության ծավալների ավելացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության զարգացմանն ու արտադրողականության բարձրացմանը:
Միջոցառումն իրականացվելու է 2025-2026թթ։
Միջոցառման շահառու կարող է հանդիսանալ՝ ֆիզիկական անձը, ով առնվազն 5 տարի հաշվառված է, մշտապես բնակվում է բնակավայրում և ունի բարվոք վարկային պատմություն, ինչպես նաև իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որի գործունեության իրականացման վայրը առնվազն մեկ տարի գտնվում է բնակավայրում և որը ունեցել է բարվոք վարկային և հարկային պատմություն։
Միջոցառման շրջանակում ծրագրերը վարկի կամ լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման մասով կիրականացվեն արտոնյալ պայմաններով՝ առանձին ծրագրերով սահմանված պայմաններին և ընթացակարգերին համապատասխան։
Միջոցառմամբ սահմանվում է, որ կսուբսիդավորվի նաև լիզինգի աջակցության ծրագրերի դեպքում լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 30 տոկոսը։ Լիզինգի կանխավճարի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները։ Լիզինգի կանխավճարի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին տվյալ ֆինանսական կառույցի կանխավճարի սուբսիդավորման հայտի հիման վրա:
ԳՖԿ-ն կանխավճարի սուբսիդավորման հայտը լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտի հետ միասին դրական եզրակացությամբ ներկայացնում է Էկոնոմիկայի նախարարություն։ Նախարարությունը ԳՖԿ-ի կողմից տրված դրական եզրակացության և ԳՖԿ-ի ու Նախարարության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա լիզինգի կանխավճարի և տոկոսադրույքի սուբսիդավորման գումարները փոխանցում է ԳՖԿ–ին, որն էլ փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին։
Միջոցառման շրջանակում վարկերի (լիզինգի) տոկոսադրույքների և կանխավճարի սուբսիդավորման համար ֆինանսավորումն իրականացվելու է առանձին ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունմամբ բնակավայրերում կստեղծվեն նպաստավոր պայմաններ ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնելու համար, կկրճատվի բնակչության արտահոսքը, կնպաստի տնտեսական ակտիվությանը, բնակավայրերում կավելանան ներդրումների և արտադրության ծավալները, կներդրվեն արդիական տեխնոլոգիաներ, կզարգանա գյուղատնտեսությունն ու կբարձրանա արտադրողականությունը:
-
Քննարկվել է
13.01.2025 - 28.01.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1531
Տպել