Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
…………………….. 2018 թվականի № …… - Ն
Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին
Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները և հաշվի առնելով ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի № 646–Ա որոշման հավելվածի «3.4 Էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարներ» բաժնի «Էներգետիկա» մասի 2-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաuտատել «Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկը» համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ սույն որոշման առաջին կետով հաստատված ցանկում ընդգրկված միջոցառումների կատարմամբ թիրախավորվում է երկարաժամկետ հեռանկարում` մինչև 2040 թվականը Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքների նվազագույն կիրառման համար, իսկ դրանց այլընտրանք հանդիսացող էներգակիրների (կենսաէթանոլ, կենսադիզել, կենսագազ, ոչ ածխաջրածնային հիմքով ջրածին և էլեկտրական էներգիա) առավելագույն մրցունակ կիրառման համար պայմանների ստեղծումը: Ընդ որում, կենսաէթանոլ, կենսադիզել և կենսագազ համարվում են այն կենսավառելիքները, որոնք ստացվել են կենսազանգվածի վերամշակման արդյունքում: Իսկ կենսաէթանոլի և կենսադիզելի հումքը (էթիլային սպիրտը և բուսական յուղը) մինչև շուկայահանումը պետք է նաև բնափոխվեն` մարդու առողջության համար վնասակարության այն աստիճանի, որի դեպքում դրանց կիրառումը սննդի մեջ այլևս չի թույլատրվում: Այլընտրանքային էներգակիրների որակին ներկայացվող այլ չափորոշիչներ ամրագրվում են համապատասխան ստանդարտներում, իսկ շուկայահանման պահանջները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ համատեղ սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ` սույն որոշումն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երեք տարիներին ստանդարտացման տարեկան ծրագրերում այլընտրանքային էներգակիրների շուկայահանման և դրանց ենթակառուցվածքների համար անհրաժեշտ ստանդարտների մշակման ներառումը ապահովելու նպատակով:
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ համատեղ` մաքսային միասնական դրույքաչափերում փոփոխություններ կատարելու նպատակով, սահմանված կարգով մինչև 2019 թվականի 2-րդ եռամսյակ Եվրասիական տնտեսական միության լիազոր մարմնին առաջարկություն ներկայացնել` կենսավառելիքների, ինչպես նաև էլեկտրական սնուցմամբ տրանսպորտային միջոցների ներկրման համար մաքսային արտոնություններ սահմանելու վերաբերյալ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
21.03.2018 - 10.04.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Տրանսպորտ
Դիտումներ` 8618
Տպել