Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
1 - Կողմ
-
5 - Դեմ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծը և հարակից օրենքների նախագծերը։ Հարակից օրենքների նախագծերի փաթեթում ներառված էր նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-397-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հանրային ծառայության մասին» օրենքի հիման վրա ընդունված՝ «կրիպտոարժույթ» բառը պարունակող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է եռամսյա ժամկետում համապատասխանեցվեն Օրենքի պահանջներին։
«Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ հայտարարագրի ձևանմուշը սահմանում է Կառավարությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությամբ: Վկայակոչված նորմի պահանջով պայմանավորված՝ ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում)։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է Որոշման իրավակարգավորումները համապատասխանեցնել օրենքի պահանջներին։
Միաժամանակ, Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 3-ի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1-Ա որոշմամբ հաստատված 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Որոշման իրավակարգավորումները համապատասխանեցնել օրենքի պահանջներին։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- 6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Որոշման իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն օրենքի պահանջներին։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
08.01.2025 - 23.01.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տնտեսական, Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 955
Տպել