«Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9–ի N 5-Ն հրամանում լրացում կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի ՆՀ-922-Ա հրամանագով ստեղծվել է ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտե պետական կառավարչական հիմնարկը և ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 182-Ն որոշմամբ հաստատվել է վերոնշյալ հիմնարկի կանոնադրությունը, ուստի այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել նշված մարմինը ներառել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5 հրամանով հաստատված բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման մեջ:
-
Քննարկվել է
20.03.2018 - 05.04.2018
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 7766
Տպել