Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » __________________ 2018 թ. № _____ -Ն
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Հաստատել մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը՝ համաձայն №1 հավելվածի:
- Հաստատել մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը՝ համաձայն № 2 հավելվածի:
- Պետական կառավարման մարմիններին՝ մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունը համապատասխանեցնել սույն որոշման շրջանակներում հաստատված մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությանը (№1 հավելված):
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին՝ մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունը համապատասխանեցնել սույն որոշման շրջանակներում հաստատված մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությանը (№ 2 հավելված):
-
Քննարկվել է
20.03.2018 - 04.04.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 8350
Տպել