«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N650-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի 650-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 6-րդ կետով սահմանված է ՀՀ սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Արցախի փողոցի 8/16 հասցեում գտնվող շենքը՝ 0,16383 քառակուսի մետր մակերեսով, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու վերաբերյալ դրույթ: Նշված դրույթում առկա է տեխնիկական վրիպակ՝ քառակուսի մետր բառերի փոխարեն պետք է նշվեր հեկտար բառը: Որոշման քննարկվող կետում պետք է տեղ գտնեին նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում թվարկված բոլոր շինություններն ըստ տեսակների, այդ թվում՝ պարիսպ, ծածկ, ենթակայան և այլն։ Բացի այդ, անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման, նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման ներկայացնելու համար Որոշման 8-րդ կետով սահմանված տասնհինգօրյա ժամկետն անհրաժեշտ է երկարաձգել մինչև 2025 թվականի մարտի 14-ը՝ այդ կետում թվարկված գործողությունների կատարումն ապահովելու համար:
-
Տևողություն
26.12.2024 10.01.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 339
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: