«Օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի իրավասու մարմիններից տեղեկության ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՀՕ-338-Ն օրենքով օրենսգրքում լրացվել է 443.5-րդ հոդված, որի 2-րդ մասի համաձայն՝ հարկային մարմինը ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները փոխանցում է օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին (հաշվետու պետություններին), որոնք ներառված են այն պետությունների (տարածքների) ցանկում, որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում, և որոնց ռեզիդենտներն են հանդիսանում հաշվետերերը և վերահսկող անձինք: Պետությունների (տարածքների) ցանկը, որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում, հրապարակում է հարկային մարմինը՝ այն տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի իրավասու մարմիններից տեղեկության ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները սահմանում է Կառավարությունը:
-
Տևողություն
26.12.2024 10.01.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 430
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: