Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ ԱԺ կողմից 2024 թվականի հուլիսի 11-ին ընդունված ««Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-303-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատելու լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանը, և նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվեց, որ օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության որոշումներով հաստատել համապատասխան որոշումները, իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչել:

  • Քննարկվել է

    25.12.2024 - 10.01.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3424

Տպել

Առաջարկներ`

Կարինե Մարգարյան

03.01.2025

103-Ն Հրամանը հանգեցրել է նրան, որ գյուղական շատ դպրոցի ուսուցիչներ հրաժարվում են կես դրույքից ավել ծանրաբեռնվածություն ունենալ, քանի որ արդյունքում ստանում են նույն աշխատավարձը։ Ուստի այս հրամանի կատարման արդյունքում ավելանում է պետության ֆինանսական բեռը, ուսուցիչը չի ուզում իրեն ծանրաբեռնել, քանի որ միևնույնն է, առանց ծանրաբեռնվելու իր աշխատավարձն ստանալու է, իսկ գործատուն` տնօրենը հայտնվում է ցայտնոտի մեջ, քանի որ կարճ ժամկետում պիտի նոր աշխատող գտնի, իսկ այդ ընթացքում խաթարվում է ուսումնական գործընթացը։

ԷԴՎԱՐԴ ԹՈՐՈՍՅԱՆ

29.12.2024

Վերոնշյալ հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը կհանգեցնի գյուղական բնակավայրերի դպրոցներից ուսուցիչների մասսայական կրճատման, ինչը մեծ հարված կլինի կրթական համակարգին, շատ դպրոցներ ստիպված կլինեն անցնել հեռավար ուսուցման, իսկ հեռավար ուսուցման արդյունավետության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է։ Հ. Գ. Իսկ եթե նպատակը ի սկզբանե ուսուցիչների կամավոր հրաժարումն է իրենց աշխատանքից, տվյալ քվեարկությունն էլ է կորցնում իմաստը։ Կրթական համակարգի որակի բարելավման մասին "մտածողներ" գուցե փորձեք առավել նպաստավոր պայմաններ ստեղծել, ոչ թե եղածն էլ ոչնչացնեք։

Արմինե Հակոբյան

28.12.2024

Ես նույնպես ցանկանում էի առաջարկել, որ արդեն իսկ ընդունված խրախուսական միջոցառումներից պետք չէ հրաժարվել, քանի որ աշակերտների մոտ կարծես նոր հետաքրքրություն է առաջացել բնագիտական առարկաների նկատմամբ, և գուցե ոգևորված լինելով հավելավճար ստանալու հեռանկարով, դիմեն Խ․ Աբովյան անվան Պետական Մանկավարժական Համալսարանի այդ բաժիններում ուսանելու։ Կարդացի Հասմիկ Մանթաշյանի առաջարկին ուղղված եզրակացությունը։ Շնորհակալություն։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: