Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1192․ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ «11022․ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ և ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ԵՎ «1238․ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ «11002․ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ՀՀ ԱԺ կողմից 2024 թվականի հուլիսի 11-ին ընդունված ««Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-303-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատելու լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանը, և նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվեց, որ օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1192․ Կրթության որակի ապահովում» ծրագրի «11022․ Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա ուսուցչի և մանկավարժի վերապատրաստում» և «1238․ Նախադպրոցական կրթություն» ծրագրի «11002․ Նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժի վերապատրաստում» միջոցառումների ֆինանսավորման նորմատիվները։

  • Քննարկվել է

    25.12.2024 - 10.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 665

Տպել