Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 259-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու բնակչությանն ազդարարման համակարգի գործունեության ապահովման միջոցառումների իրականացման ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 259-Ա որոշման հավելված 1-ի 5, 6, 7-րդ կետերի կատարման ժամկետների ճշգրտում: |
«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտու (ՇՊՄՊԳ) բնակչության ազդարարման համակարգի արդիականացման համար իրականացվող աշխատանքների և պատասխանատու կատարողների և համակատարողների ճշգրտում համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «բ» ու «զ» կետերի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 2)-րդ, 7)-րդ ենթակետերի և 44-րդ կետի:
Ներկայումս «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիների (ՆՊՄԻԳ և ՇՊՄՊԳ) բնակչության ազդարարման համակարգերը բարոյապես ու ֆիզիկապես մաշված են, և անհրաժեշտություն է առաջացել այն արդիականացնել
Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային վթարային պատրաստվածության և հակազդման գործողությունները ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու և ԱԷՄԳ փորձագիտական խմբի կողմից իրականացված վթարային պատրաստվածության ու հակազդման ստուգման առաքելության ընթացքում հայտնաբերված թերությունների վերացման նպատակով հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային վթարային պատրաստվածության և հակազդման ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխանեցնող միջոցառումների ցանկը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշումը:
Հաշվի առնելով, որ ազդարարման համակարգի նախագծման ծառայությունների, անհրաժեշտ սարքերի և սարքավորումների գնաման գործընթացում առաջացել են որոշակի շեղումներ` պայմանավորված Հայկական ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի աշխատանքների իրականացմամբ, անհրաժեշտություն է առաջացել Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու բնակչությանն ազդարարման համակարգի գործունեության ապահովման միջոցառումների իրականացման ծրագիր-ժամանակացույցում կատարել ժամկետների ճշգրտում և շեղումների վերացում:
-
Քննարկվել է
17.03.2018 - 06.04.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Արտակարգ իրավիճակներ
Դիտումներ` 8509
Տպել