Հիշել նախագիծը

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

60%40%

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

 

1. Անհրաժեշտությունը.

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 8-ի «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի N 330-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 804-Ա որոշմամբ հաստատված  ցանկի 25-րդ կետի միջոցառումը կատարելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետերով սահմանված միջոցառումների կատարմանն ուղղված  «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ սույն օրենքի (այսուհետ՝ Օրենք) պաշտոնական հրապարակման օրվանից (2022 թվականի դեկտեմբերի 17) 24 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հաստատի քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի  վարքագծի նորմերի սահմանման պահանջով, որի համաձայն քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը պետք է մշակի քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոններ, որոնք պետք է վերաբերեն մասնագետի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ պատասխանատվությանը, արհեստավարժությանը, մասնագիտական կատարելագործմանը, հանրության, գործընկերների և այլոց իրավունքների և օրինական շահերի ճանաչմանը: Այն անհրաժեշտ է Օրենքի կիրարկման, քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց վարքագծի կանոնների ստեղծման և պահպանման, ինչպես նաև մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի անընդհատությունն ապահովելու համար:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը, ակնկալվող արդյունքը.

Քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի պարտականությունների մեջ է մտնում նաև մասնագիտական էթիկայի կանոնների պահպանումը:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չկա սահմանված քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի  էթիկայի կանոններ, չի իրականացվում պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնների խախտման բացահայտման և  համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործընթաց:

Նախագծով սահմանված էթիկայի կանոնները տարածվում են ինչպես հանրության, գործընկերների և այլոց հարաբերությունների վրա, այնպես էլ պատասխանատու մասնագետի գործունեությամբ պայմանավորված կամ դրանից բխող ցանկացած այլ հարաբերության վրա:

Էթիկայի կանոնները չեն սահմանափակում հասարակական կազմակերպությունների անդամ պատասխանատու մասնագետների համար էթիկայի լրացուցիչ կանոնների կամ կանոնակարգերի ընդունումը:

Սույն նախագծով առաջարկվում է սահմանել քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն բացահայտելու մասնագետի էթիկայի կանոնների խախտումները, այլև ապահովելու որակյալ ծառայություններ, հավասար մրցակցային դաշտի առկայություն պատասխանատու մասնագետների գործունեության ոլորտում:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ պատասխանատվության, արհեստավարժության, մասնագիտական կատարելագործման, հանրության, գործընկերների և այլոց իրավունքների և օրինական շահերի ճանաչման ապահովում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ռազմավարական հետևյալ փաստաթղթերից. Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետ (ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում) և ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի «Նպատակ 9 և 10» (ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում):

  • Քննարկվել է

    23.12.2024 - 07.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 711

Տպել