Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի անտառային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 26-րդը հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 27-րդը հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 գլխով՝
«ԳԼՈՒԽ 8.1
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 27.1. Անտառային ծառայությունը և այն կարգավորող իրավական ակտերը
- Անտառային ծառայությունը իրականացնում է Հայաuտանի Հանրապետությունում անտառների պահպանությունը, անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հuկողությունը:
- Անտառային ծառայության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում անտառային ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են անտառային ծառայության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
- Անտառային ծառայությունում ծառայությունը պետական ծառայության առանձին տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
- Անտառային ծառայությունը գործում է Անտառային կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե)՝ օրենքին և իր կանոնադրությանը համապատասխան:
- Անտառային ծառայության կանոնադրությունը (այդ թվում՝ դրանում փոփոխությունները և լրացումները) հաստատում է համապատասխան նախարարը:
Հոդված 27.2. Անտառային ծառայության խնդիրները և գործունեության սկզբունքները
- Անտառային ծառայության խնդիրներն են՝
1) անտառների պահպանության ապահովումը.
2) անտառային oրենuդրության պահանջների խախտումների կանխման, խափանման և բացահայտման ապահովումը.
3) անտառների պահպանության կանոնների պահպանման ապահովումը.
4) օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:
- Անտառային ծառայության գործունեության սկզբունքներն են՝
1) անտառային օրենսդրության պահանջների կատարման անխուuափելիությունը.
2) անտառների պահպանության ապահովման միջոցառումների իրականացման մշտական պատրաստականությունը.
3) անտառային oրենuդրության պահանջների խախտումների կանխման, խափանման և բացահայտմանն ուղղված համալիր միջոցառումների կազմակերպմանը համալիր մոտեցում ցուցաբերելը.
4) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանրային ծառայության սկզբունքները:
- Անտառային ծառայությունը պարտավոր է ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խնդիրների կատարումը:
- Անտառային ծառայությունն իր խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, փրկարար ծառայության և պետական այլ մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ` տեղեկատվություն փոխանակելով, համատեղ գործողություններ կազմակերպելով և իրականացնելով, ինչպես նաև ծառայությունն իրականացնելիս միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով:
Հոդված 27.3. Անտառային ծառայության գործառույթները
- Անտառային ծառայությունը իր խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) անտառային oրենuդրության պահանջների խախտումների կանխումը, խափանումը, բացահայտումը, ինչպես նաև դրանց կանխման ու հետևանքների վերացման համապատասխան միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.
2) հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումը.
3) անտառների պահպանության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը.
4) հրդեհների և արտակարգ այլ պատահարների ժամանակ անհետաձգելի միջոցառումների իրականացումը.
5) օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների կազմումը, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը մասնակցելը.
6) անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդության ներկայացումը անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
7) օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացնումը:
Հոդված 27.4. Անտառային ծառայության կառուցվածքը և ղեկավարումը
- Անտառային ծառայությունը կազմված է անտառային ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից և տարածքային ստորաբաժանումներից:
- Անտառային ծառայության կառուցվածքը հաստատում և փոփոխում է համապատասխան նախարարը:
- Անտառային ծառայության հաստիքների քանակը սահմանում է համապատասխան նախարարը, իսկ հաստիքացուցակը Կոմիտեի նախագահը:
- Անտառային ծառայությունը ղեկավարում է անտառային ծառայության պետը (այսուհետ՝ Ծառայության պետ)՝ կենտրոնացված և միանձնյա ղեկավարման սկզբունքով:
- Անտառային ծառայությունը կառավարում է Կոմիտեի նախագահը:
Հոդված 27.5. Անտառային ծառայության պաշտոնները և անվանացանկը
- 1. Անտառային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) անտառային ծառայության բարձրագույն պաշտոններ.
2) անտառային ծառայության գլխավոր պաշտոններ.
3) անտառային ծառայության առաջատար պաշտոններ.
4) անտառային ծառայության կրտսեր պաշտոններ։
- Անտառային ծառայության պաշտոնների սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խմբերը դասակարգվում է ենթախմբերի՝ աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր։
- Անտառային ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է։
- Անտառային ծառայության բարձրագույն խմբի պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
- անտառային ծառայության պետ.
- անտառային ծառայության պետի տեղակալ:
- Անտառային ծառայության գլխավոր խմբի պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
- անտառային ծառայության բաժնի պետ.
- անտառային ծառայության բաժնի պետի տեղակալ (բաժանմունքի պետ), անտառային ծառայության տարածքային բաժնի պետ.
- անտառային ծառայության բաժնի գլխավոր անտառային տեսուչ, անտառային ծառայության տարածքային բաժնի պետի տեղակալ (բաժանմունքի պետ):
- Անտառային ծառայության առաջատար խմբի պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները՝
- անտառային ծառայության բաժնի ավագ անտառային տեսուչ,
- անտառային ծառայության բաժնի անտառային տեսուչ, անտառային ծառայության տարածքային բաժնի գլխավոր անտառային տեսուչ.
- անտառային ծառայության տարածքային բաժնի ավագ անտառային տեսուչ,
- Անտառային ծառայության կրտսեր խմբի պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները՝
- անտառային ծառայության տարածքային բաժնի անտառային տեսուչ, անտառային ծառայության տարածքային բաժանմունքի գլխավոր անտառային տեսուչ.
- անտառային ծառայության տարածքային բաժանմունքի ավագ անտառային տեսուչ.
- անտառային ծառայության տարածքային բաժանմունքի անտառային տեսուչ:
- 8. Անտառային ծառայության պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
- Սույն հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն զբաղեցնող անձը համարվում է անտառային ծառայության ծառայող (այսուհետ` ծառայող):
- Ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Անձնական գործերի վարման կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմնի կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը:
Հոդված 27.6. Անտառային ծառայության կոչումները
- Անտառային ծառայության պաշտոնների համար ըստ բարձրից ցածր աստիճանակարգության սահմանվում են հետևյալ կոչումները.
- անտառային ծառայության գեներալ-լեյտենանտ,
- անտառային ծառայության գեներալ-մայոր,
- անտառային ծառայության գնդապետ,
- անտառային ծառայության փոխգնդապետ,
- անտառային ծառայության մայոր,
- անտառային ծառայության կապիտան,
- անտառային ծառայության ավագ լեյտենանտ,
- անտառային ծառայության լեյտենանտ,
- անտառային ծառայության ավագ ենթասպա,
- անտառային ծառայության ենթասպա,
- անտառային ծառայության ավագ,
- անտառային ծառայության ավագ սերժանտ,
- անտառային ծառայության սերժանտ,
- անտառային ծառայության կրտսեր սերժանտ:
- Անտառային ծառայության բարձրագույն պաշտոնի 1-ին ենթախմբին համապատասխանող անտառային ծառայության կոչման վերին սահմանը անտառային ծառայության գեներալ-լեյտենանտի կոչումն է:
- Անտառային ծառայության բարձրագույն պաշտոնի 2-րդ ենթախմբին համապատասխանող անտառային ծառայության կոչման վերին սահմանը անտառային ծառայության գեներալ-մայորի կոչումն է:
- Անտառային ծառայության գլխավոր պաշտոնի 1-ին ենթախմբին համապատասխանող անտառային ծառայության կոչման վերին սահմանը անտառային ծառայության գնդապետի կոչումն է:
- Անտառային ծառայության գլխավոր պաշտոնի 2-3-րդ ենթախմբերին համապատասխանող անտառային ծառայության կոչումների վերին սահմանը անտառային ծառայության փոխգնդապետ կոչումն է:
- Անտառային ծառայության առաջատար պաշտոնի 1-ին ենթախմբի համապատասխանող անտառային ծառայության կոչումների վերին սահմանը անտառային ծառայության մայոր կոչումն է:
- Անտառային ծառայության առաջատար պաշտոնի 2-3-րդ ենթախմբերին համապատասխանող անտառային ծառայության կոչումների վերին սահմանը անտառային ծառայության կապիտան կոչումն է:
- Անտառային ծառայության կրտսեր պաշտոններին համապատասխանող անտառային ծառայության կոչումների վերին սահմանը անտառային ծառայության ավագ ենթասպա կոչումն է:
- Անտառային ծառայության բարձրագույն պաշտոնների անտառային ծառայության կոչումների ստորին սահմանըանտառային ծառայության կապիտան կոչումն է:
- Անտառային ծառայության գլխավոր պաշտոնների անտառային ծառայության կոչումների ստորին սահմանըանտառային ծառայության ավագ լեյտենանտ կոչումն է:
- Անտառային ծառայության առաջատար պաշտոնների անտառային ծառայության կոչումների ստորին սահմանըանտառային ծառայության լեյտենանտ կոչումն է:
- Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (ոստիկանության, դատախազության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության, քրեակատարողական, մաքսային, հարկային, դատական ակտերի հարկադիր կատարման, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության համապատասխան կոչում, դասային աստիճան, դատավորներին նախկինում շնորհված որակավորման դաս) ունեցող անձանց անտառային ծառայությունում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է անտառային ծառայության համապատասխան կոչմանը:
- Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 27.7. Անտառային ծառայության կոչումների շնորհման կարգը և ժամկետները
- Սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածով նախատեսված կոչումներին համապատասխան, նախորդ կոչումով ծառայության սույն հոդվածով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 10-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
- Անտառային ծառայության կրտսեր սերժանտ կոչումը սկզբնական կոչումն է եւ շնորհվում է անտառային ծառայությունում սույն օրենսգրքով սահմանված կարգով սահմանված կրտսեր պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս, բացառությամբ սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով կոչումի համապատասխանեցման: Անտառային ծառայության մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն կոչումը, եթե նա չունի ավելի բարձր կոչում: Իր պաշտոնին համապատասխանող կոչումից բարձր կոչում ունենալու դեպքում, անձը պահպանում է իր ավելի բարձր կոչումը:
- Անտառային ծառայության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
- Սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված անտառային ծառայության կոչումները բարձրագույն կոչումներ են, որոնք շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը:
- Սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-8-րդ կետերով սահմանված անտառային ծառայության կոչումները շնորհում է Կոմիտեի նախագահը:
- 6. Սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածի 1-ին մասի 9-14-րդ կետերով սահմանված անտառային ծառայության կոչումները շնորհում է Ծառայության պետը:
- Անտառային ծառայության սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են անտառային ծառայության կոչումներով հետևյալ ժամկետները՝
- անտառային ծառայության կրտսեր սերժանտ` 1 տարի,
- անտառային ծառայության սերժանտ` 2 տարի,
- անտառային ծառայության ավագ սերժանտ` 3 տարի,
- անտառային ծառայության ավագ` 3 տարի
- անտառային ծառայության ենթասպա` 4 տարի,
- անտառային ծառայության ավագ ենթասպա՝ ժամկետ չի սահմանվում
- անտառային ծառայության լեյտենանտ` 2 տարի,
- անտառային ծառայության ավագ լեյտենանտ` 3 տարի,
- անտառային ծառայության կապիտան` 3 տարի,
- անտառային ծառայության մայոր` 4 տարի,
- անտառային ծառայության փոխգնդապետ` 5 տարի:
- Անտառային ծառայության գնդապետի և բարձրագույն կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում:
- Անտառային ծառայության նախորդ կոչումը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման օրվանից, իսկ սույն օրենսգքրի 27.6-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կոչումների համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման օրվանից:
- Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:
- Հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, եթե՝
1) սահմանված կարգով հետաձգվել է ծառայողի ատեստավորումը և գործուղվել է վերապատրաստման՝ մինչեւ նրա ատեստավորման արդյունքներով որոշում ընդունելը.
2) ծառայողն ունի կարգապահական տույժ մինչեւ կարգապահական տույժի` սահմանված կարգով հանված կամ մարված լինելը.
3) ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով համապատասխան որոշում ընդունելը.
4) ծառայողի նկատմամբ նշանակվել և անցկացվում է ծառայողական քննություն՝ մինչեւ քննության արդյունքներով համապատասխան որոշում ընդունելը.
5) ծառայողի լիազորությունները սույն օրենսգրքով սահմանված կարգով կասեցվել են մինչեւ կասեցման հանգամանքների վերանալը:
- Հերթական կոչման շնորհման հետաձգման` սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո` 10 օրվա ընթացքում, ծառայողին շնորհվում է հերթական կոչումը:
- Սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում կոչում շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
- Ծառայողը կոչումից կարող է զրկվել օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Ծառայողի կոչումը վերականգնվում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 27.8. Անտառային ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները
- Անտառային ծառայությունում անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից որպես անտառային ծառայող ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով՝
1) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել անտառային ծառայողի պարտականությունները: Մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջների վրա տարածվում է փրկարար ծառայողների համար ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջները.
2) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի).
3) տիրապետում է հայերենին.
4) դիմելու պահին նրա 35 տարեկանը չի լրացել, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի.
5) ունի բարձրագույն կրթություն, բացառությամբ անտառային ծառայության կրտսեր խմբի պաշտոնների, որոնց դեպքում՝ առնվազն միջնակարգ կրթություն:
- Անտառային ծառայությունում գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները, ինչպես նաև 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 3-րդ մասով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ունեցող քաղաքացիները:
- Անտառային ծառայությունում, որպես անտառային ծառայող, ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին՝
1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) ով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է անտառային կամ հանրային ծառայությունում այլ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
4) ում նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում.
5) ով չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին.
6) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչեւ դատվածությունը չի մարվել կամ հանվել:
- Անտառային ծառայությունում ծառայության կարող են ընդունվել զինված ուժերի, ազգային անվտանգության, դատախազության, ոստիկանության լիազոր մարմինների, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողներ, այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են սույն հոդվածով սահմանված պահանջները, բացառությամբ ծառայության անցնելու համար սահմանված տարիքային սահմանափակման:
- Սույն օրենսգրքով սահմանված առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար կոմիտեի նախագահի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 35-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:
- Ծառայության անցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ծառայության անցնելու համար հարցազրույցի անցկացման կարգը սահմանում է Կոմիտեի նախագահը:
- Անտառային ծառայության պաշտոնները համապատասխանում են փրկարար ծառայության պաշտոններին հետևյալ կերպ`
1) անտառային ծառայության պետի պաշտոնը հավասարեցվում է փրկարար ծառայության ղեկավարի պաշտոնին.
2) անտառային ծառայության պետի տեղակալի պաշտոնը հավասարեցվում է փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնին.
3) անտառային ծառայության բաժնի պետի պաշտոնը հավասարեցվում է փրկարար ծառայության կենտրոնական ապարատի առանձին բաժնի պետի պաշտոնին.
4) անտառային ծառայության գլխավոր խմբի 2-րդ ենթախմբի պաշտոնները հավասարեցվում են փրկարար ծառայության կենտրոնական ապարատի վարչության բաժնի պետի պաշտոնին.
5) անտառային ծառայության գլխավոր խմբի 3-րդ ենթախմբի պաշտոնները հավասարեցվում են փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի պաշտոնին.
6) անտառային ծառայության առաջատար խմբի 1-ին ենթախմբի պաշտոնները հավասարեցվում են փրկարար ծառայության տարածքային վարչության պետի տեղակալի պաշտոնին.
7) անտառային ծառայության առաջատար խմբի 2-րդ ենթախմբի պաշտոնները հավասարեցվում են փրկարար ծառայության փրկարար ծառայության տարածքային բաժնի պետի պաշտոնին.
8) անտառային ծառայության առաջատար խմբի 3-րդ ենթախմբի պաշտոնները հավասարեցվում են փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալի պաշտոնին.
9) անտառային ծառայության կրտսեր խմբի 1-ին ենթախմբի պաշտոնը հավասարեցվում են փրկարար ծառայության ջոկի հրամանատարի պաշտոնին.
10) անտառային ծառայության կրտսեր խմբի 2-րդ ենթախմբի պաշտոնը հավասարեցվում են փրկարար ծառայության ավագ փրկարարի պաշտոնին
11) անտառային ծառայության կրտսեր խմբի 3-րդ ենթախմբի պաշտոնը հավասարեցվում են փրկարար ծառայության փրկարարի պաշտոնին:
- Անտառային ծառայության պաշտոններին այլ՝ զինված ուժերի, ազգային անվտանգության, դատախազության, ոստիկանության լիազոր մարմինների, քրեակատարողական ծառայության, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
Հոդված 27.9. Ծառայողի երդումը
- Անտառային ծառայությունում առաջին անգամ ծառայության անցնող անձինք Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում՝
«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության անտառային ծառայությունում` երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ծառայողական պարտականություններս»:
- Ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:
Հոդված 27.10. Ծառայողին պաշտոնի նշանակման կարգը և պայմանները, ծառայության տարիքային սահմանափակումները
- Ծառայության պետին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համապատասխան նախարարը՝ Կոմիտեի նախագահի առաջարկությամբ:
- Ծառայության պետի տեղակալին, ինչպես նաև անտառային ծառայության գլխավոր խմբի պաշտոններում նշանակում, փոխադրում և պաշտոնից ազատում է Կոմիտեի նախագահը՝ Ծառայության պետի ներկայացմամբ:
- Անտառային ծառայության առաջատար և կրտսեր խմբի պաշտոններում նշանակում, փոխադրում և պաշտոնից ազատում է Ծառայության պետը: Անտառային ծառայությունում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք աշխատանքի են ընդունվում Ծառայության պետի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Անտառային ծառայության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է անտառային ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի անտառային ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում:
- Անտառային ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է անտառային ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի անտառային ծառայության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:
- Անտառային ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է անտառային ծառայության բարձրագույն, գլխավոր խմբի կամ առնվազն երկու տարի առաջատար խմբի պաշտոն:
- Անտառային ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է անտառային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար խմբի կամ առնվազն մեկ տարի կրտսեր խմբի պաշտոն:
- Անտառային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնում կարող է նշանակվել տվյալ պաշտոնի պահանջներին բավարարող անձը՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:
- Անտառային ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, դատախազության, ոստիկանության լիազոր մարմինների, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողներ, այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար անտառային ծառայողներին ներկայացվող պահանջները:
- Անտառային ծառայության գլխավոր, առաջատար, կրտսեր խմբերի պաշտոնների համար կազմվում է պաշտոնի անձնագիր, որը հաստատում է Կոմիտեի նախագահը:
- Անտառային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև 3 ամիս փորձաշրջանով, որի մեջ չեն ներառվում աշխատողի սահմանված կարգով չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը: Փորձաշրջանի տևողությունը յուրաքանչյուր ծառայողի համար սահմանում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Եթե անտառային ծառայողը սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը ազատվել ծառայությունից, որի մասին գրավոր տեղեկացվում է երեք օր առաջ: Եթե փորձաշրջանն անցնելուց հետո ծառայողը շարունակում է ծառայությունը, ապա նա համարվում է փորձաշրջան անցած:
- Փորձաշրջանի ընթացքում ծառայողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված են անտառային ծառայողների համար:
- Ծառայողների համար կիրառվում են հետևյալ տարիքային սահմանափակումները՝
1) բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար՝ մինչև 65 տարին լրանալը.
2) գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 60 տարին լրանալը.
3) առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 55 տարին լրանալը.
4) կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 50 տարին լրանալը:
- Կոմիտեի նախագահը բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև 3 տարի ժամկետով գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը՝ մինչև 3 տարի, իսկ առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` 5 տարի ժամկետով:
Հոդված 27.11. Ծառայողների ատեստավորման կարգը և պայմանները
- Ծառայողների ատեստավորման կարգը և պայմանները սահմանվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
- Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Կոմիտեի նախագահը:
- Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է Կոմիտեի նախագահը՝ Ծառայության պետի ներկայացմամբ:
Հոդված 27.12. Ծառայողների վերապատրաստումը և հատուկ ուսուցումը
- Անտառային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող անտառային ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ: Վերապատրաստում կարող են անցնել նաև անտառային ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:
- Անտառային ծառայողներն անցնում են մինչև երեք ամիս ժամկետով վերապատրաստում, եթե ատեստավորման արդյունքներով կայացվել է ատեստավորումը հետաձգելու և ծառայողին վերապատրաստման գործուղելու որոշում:
- Անտառային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) զենք և հատուկ միջոցներ՝ հատուկ ուսուցում անցնելուց հետո:
- Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Կոմիտեի նախագահը՝ Ծառայության պետի ներկայացմամբ:
- Սույն հոդվածով սահմանված վերապատրաստման և հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հոդված 27.13. Ծառայողների ռոտացիան
- Անտառային ծառայողի ռոտացիան ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված անտառային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումից կամ տարածքային ստորաբաժանումից նրա տեղափոխումն է համարժեք պաշտոնի անտառային ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանում կամ տարածքային ստորաբաժանում:
- Անտառային ծառայության առաջատար և կրտսեր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողների աշխատանքը կարող է կազմակերպվել ռոտացիայի սկզբունքով` անտառային ծառայությունում համապատասխանաբար իրար հաջորդող առնվազն երկու տարի ծառայելուց հետո: Եթե ռոտացիայի արդյունքում ծառայողը տեղափոխվում է ծառայության այլ վայր, որը կապված է այլ մարզ բնակության տեղափոխման հետ, ապա այն իրականացվում է, եթե վերջին համանման փոփոխությունը չի կատարվել նախորդ ռոտացիայի ընթացքում:
- Անտառային ծառայողի ռոտացիան իրականացվում է Ծառայության պետի որոշմամբ:
- Առանձին դեպքեր
-
Քննարկվել է
16.03.2018 - 31.03.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 9610
Տպել