Լրամշակման փուլում է
«ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի 117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած ասպիրանտների գիտական աշխատանքների` տվյալ երկրի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատման գործընթացում ժամկետները շատ հաճախ ձգձգվում են: Դրանք կարող են տևել 6-9 ամիս:
Մասնագիտական խորհուրդների կողմից շատ հաճախ չի պահպանվում ատենախոսության պաշտպանության օրվա նշանակումը մինչև ասպիրանտուրան ավարտելը մի շարք պատճառներով: Այդ պատճառներից են՝ մասնագիտական խորհուրդների անդամների բացակայությունը գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու հետևանքով, երբեմն՝ խորհուրդը տվյալ ատենախոսության թեմային համապատասխան մասնագետով ապահովելու բարդությունը և այլն:
- Անհրաժեշտությունը
Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայում միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող ՀՀ քաղաքացիների՝ գիտական աստիճանի ատենախոսությունը պաշտպանելու և գիտական աստիճանը սահմանված կարգով հաստատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետման ժամկետը տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներին հնարավորինս համապատասխանեցնելու համար, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նպատակահարմար է գտնում հարցը կարգավորել «ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը և կարգը հաստատելու մասին» 117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու միջոցով:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կհստակեցվեն օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայում միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված ժամկետի երկարաձգման միջոցով գիտական աստիճանի ատենախոսությունը պաշտպանելու և գիտական աստիճանը սահմանված կարգով հաստատելու հետ կապված հարաբերությունները:
Տեղեկանք
«ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի 117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի 117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
Տեղեկանք
«ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի 117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի 117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
-
Քննարկվել է
01.03.2017 - 16.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 9121
Տպել